Նորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյին

Նորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյին
Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ ամենամյա Էքսպոն՝ միավորելով նորարարությունն ու կրթությունը, տեսությունն ու կիրառական փորձը:
Երկօրյա մասնագիտական կողմնորոշման միջոցառմանը այս տարի միացել էր նաև Ամիօ բանկը՝ ներկայացնելով իր երիտասարդական նախաձեռնություններն ու ծառայությունները:
Ամիօ բանկի յուրահատուկ երիտասարդական անկյունում մասնակիցները ծանոթացան բանկի առաջարկներին,  շփվեցին բանկի ներկայացուցիչների հետ և տեղում ստացան նվեր քարտեր՝ հետագայում Student քարտ ձևակերպելու համար:

Միջոցառումը դարձավ հարթակ, որտեղ միավորվեցին ապագա մասնագետները, ուսանողները, ոլորտի մասնագետներն ու գործատուները: Իր ձևաչափով էքսպոն նաև բաց դռների օր էր՝ միավորելով տարբեր դպրոցների աշակերտների, ուսուցիչների և ոլորտային գործընկերների:

ՙՄշտապես համագործակցությունը կա, ուսանողները պրակտիկա են անցնում բանկում, և հետագայում, պրակտիկայի  արդյունքների հիման վրա, նրանք, ովքեր ցուցաբերել են առաջադիմություն և սովորելու ցանկություն, շարունակում  են համագործակցությունը Ամիօ բանկի հետ՚,-նշել է Ամիօ բանկի ՙԳյումրի՚ մասնաճյուղի կառավարիչ Լիզա  Գևորգյանը:

Էքսպոյի ամենահետաքրքիր հատվածներից մեկը ուսանողական նախագծերի ցուցադրությունն էր: Այստեղ
ներկայացված էին վիրտուալ իրականության նյութեր, անօդաչու թռչող սարքեր, հատուկ մշակված զբոսաշրջային հավելված և բազմաթիվ այլ նորարարական աշխատանքներ:

Լինելով երիտասարդ և զարգացող բանկ՝ Ամիօ բանկը ակտիվորեն աջակցում է երիտասարդների կրթությանը: Դրա լավագույն օրինակներից է ՙԱմիօ էրա՚ ծրագիրը, որը երկու տարվա ընթացքում ունեցել է ավելի քան 2200 դիմորդ, որոնցից 75-ը ստացել են մեկ ուսումնական տարվա կրթավճարի ամբողջական ֆինանսավորում:

Spread the love