Ամիօ բանկը Արմավիր բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր

Արմավիրում կայացավ Արմավիր բիզնես ֆորումը, որը մեկ հարթակում համախմբել էր Արմավիրի գործարար համայնքի ներկայացուցիչներին, խոշոր ընկերությունների ղեկավարներին և բիզնես փորձագետներին՝ համագործակցության նոր հնարավորություններ ձևավորելու և գործարար համայնքի զարգացմանը նպաստելու նպատակով:

Ամիօ բանկը հանդես եկավ որպես Արմավիր բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր՝ վերահաստատելով իր հանձնառությունը Հայաստանի բիզնես միջավայրի զարգացման, ձեռնարկատիրության խթանման և նոր նախաձեռնությունների աջակցման ուղղությամբ:

Ամիօ բանկի Մանրածախ բիզնեսի ծառայության ղեկավար Աստղիկ Սարգսյանը ներկայացրեց բանկի՝ բիզնեսին ուղղված առաջարկները և բանկի աջակցությամբ զարգացած բիզնեսների հաջողության պատմությունները:

Ֆորումի շրջանակում տեղի ունեցավ նաև ՙՄարքեթինգ և վաճառքներ՚ պանելային քննարկումը, որը վարում էր Լիլիթ Մաթևոսյանը՝ Ամիօ բանկի Մարքեթինգի, հաճախորդի փորձառության և հաղորդակցության ղեկավարը:

Քննարկման ընթացքում փորձագետները անդրադարձան ժամանակակից բիզնեսի զարգացման հիմնական մարտահրավերներին, հաճախորդի վարքագծի փոփոխություններին, բրենդինգի դերին, վաճառքների ռազմավարություններին, ինչպես նաև արհեստական բանականության ազդեցությանը մարքեթինգի և վաճառքի գործընթացներում:

Ամիօ բանկի մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծեց բանկի պատրաստակամությունը՝ լինել բիզնեսի վստահելի գործընկեր, աջակցել նոր գաղափարների իրականացմանը և նպաստել Հայաստանի մարզերում գործարար միջավայրի զարգացմանը:

info@amiobank.am |   010 59 20 20 | amiobank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Spread the love