Օրերս ՀՀ նկարիչների միությունում տեղի ունեցավ ցուցահանդես , նվիրված Արամ Շահվերդյանի և Համլետ Թամազյանի հիշատակին:
Անվանի բժիշկ Թամազյանը հրաշալի կտավներ է կերտել, որոնք կյանքի մեծ խորհուրդ ունեն:
Ապրիլի 27-ին նկարիչների միությունը իր շուրջ էր հավաքել մեծանուն լոռեցու հարազատներին, բուժառուներին, ծանոթ ու անծանոթ արվեստի նշանակություն կիսողներին, ովքեր մեկ անգամ ևս ըմբոշխնեցին լուսահոգի բժիշկ-արվեստասերի ստեղծագործությունները:
Այսօր էլ նրա զավակները ՝ բժիշկ Արթուր Թամազյանն ու մեծանուն ակնաբույժ Լուսինե Թամազյանն ու նրանց զավակները շատ բարձր են պահում այն պատգամն ու հիշողությունները , որոնք մշտապես ուղեկցել են նրանց կյանքի ընդացքում՝ ժառանգելով հայրիկից ու պապիկից:
Այդ մասին տիկին Թամազյանը պատմեց երկար ու գեղեցիկ հիշողություններ հայրիկի հետ կապված, որը դաստիարակման յուրահատուկ շտեմարան է մարդու ձևավորման համար , ՄԵԾ ու ամուր դառնալու սեփական հայրենիքում, արդյունք ստեղծելու և հանրային բարիքները կիսելու հարցում:
Մայիսի մեկին անվանի բժիշկը կդառնար 79 տարեկան , ով իր կյանքի տարիները նշանավորել է աշխատելով և ստեղծելով ոչ նյութական այնպիսի արժեքներ, որոնք միշտ վառ հիշողությամբ և ջերմությմաբ կուղեկցեն նրան ճանաչողներին:Մեծանաուն լոռեցու ցուցահանդեսի կայացման գործում իր ներդրումն ունեցավ նաև Լուռու մարզպետ Արեն Մկրտչյանը:
Հուզառատ խոսքերով Լուսինե Թամազյանը իր ֆեսբուքյան էջում այսօր գրել էր «Բարո՛վ ես ծնվել հրաշք մարդ, կեցցե՛ Մայիսի 1ը,,,
ծնվեցիր այս օրը, որ ամբողջ աշխարհը տոնի քո ծննդյան օրը՝ Մայիսի 1 ը:
Քո հիշատակին բացվեց այս ցուցահանդեսը. իմ մայրիկի՝ Անժելա Թամազյանի նկարներով, քո թոռների՝ Համլետ Թամազյանի և Ալեն Թամազյանի բանաստեղծություններով և քո դուստր Լուսինե Թամազյանի բանաստեղծություններով, և մի շարք բժիշկ- գեղանկարիչների նկարներով,
որի համար մեծ և խորին շնորհակալություն նվիրյալ ընկեր և լոռեցի Գագիկ Շահվերդյանին, Լոռվա մարզպետին և Հերացու անվան Պետական Բժշկական համալսարանին …»
Պատրաստեց՝ Կարինե Սարգսյանը





