Վայք համայնքում վերջին տարիներին համայնքային զգալի աշխատանքներ են իրականացվել, որոնք մեծ նշանակություն են ունեցել ոչ միայն համայնքի ազագաբնակչության կյանքի որակի բարեփոխման համար, այլև Վայոց Ձորի ընդհանուր համապատկերին: Նախորդ երկու տարիներին գյուղական բնակավայրերում փողոցների ասֆալտապատման , խմելու ներքին ցանցի և ոռոգման համակարգի ջրագծերի կառուցմամբ , մշակութային շինությունների, մանկապարտեզների , կրթօջախների և համայնքի ազգաբնակչության համար էլի մի շարք կարևոր խնդիրների լուծմամբ:

Կառավարության սուբվենցիաներով տարիներ շարունակ քիչ աշխատանք չի իրականացվել մարզում այդ թվում և Վայք համայնքում և համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը պարբերաբար ժողովրդի հետ հանդիպումներում նշում է այդ ամենը և հարցնում ազգաբանկչությանը այն խնդիրների և առաջարկների մասին , որոնք նրանց համար կարևոր են և խնդրահարուց և գտնում են լուծումներ: Մաթևոսյանի խոսքերով նախարդ տարիներ կատարված աշխատանքների քանակը իրենց կուսակցությանը «ՔՊ» – առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ակնկալում են ժողովրդի վստահության քվեն , որը տարիների աշխատանքի արդյունքում իրենք վաստակել են:

«progressarmeni.com» ,«Զրույցն» այս անգամ փորձել է Վայքում հասկանալ , թե վայքեցիները ում հետ են կապում իրենց ապագան։ Եվ ահա անանուն հարցումների արդյունքում պարզվեց, որ վայլեքեցինեդի ճնշող մեծամասնությունը վստահում է «ՔՊ» -ին եւ տեղի համայնքապետին.«Մեր համայնքապետի կողքին ենք, մեր վարչապետի, ով մեզ իրական խաղաղություն է բերել»։ Մեկ ուրիշն էլ նկատեց.«Խաղաղ սահմաները մենակ հերիք են, որ մեր ձայնը տանք Փաշինյանին»։ Այստեղ բոլորը միաբերան վստահեցնում էին, որ գործող իշխանության օրոք Վայքը սկսեց իրապես զարգանալ։
Հ.Գ.Հիշեցնենք, որ ժողովրդի հետ հանդիպումների շրջանակներում Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը մշտական ուշադրության կենտրոնում է պահում մարզի բոլոր համայնքները և օրերս մարզպետը Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը Արին համայնքում հերթական անգամ հանդիպել են բնակիչների հետ, քննարկել բնակավայրի ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, լսել բնակիչների խնդիրներն ու առաջարկությունները։ Այդ թվում ՝ խմելու ջրի համակարգի բարելավում, բնակավայր տանող ճանապարհի բարեկարգում, գյուղատնտեսության ոլորտի տարբեր խնդիրների լուծմանն ուղղված աջակցություն /հակակարկտային կայանի տեղակայում, ցրտահարության հետևանքների մեղմման ուղղությամբ քայլեր/, սոցիալական տարաբնույթ հարցեր․ այս խնդիրներ են եղել բնակիչների մտահոգության հիմնական հարցերը։
Աշխատանքային այցի ընթացքում բարձրացված հարցերը դիտարկվել են պատկան մարմինների կողմից, տրվել համապատասխան պարզաբանումներ, ներկայացվել խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները։ Նշվել է , որ մարզային և համայնքային իշխանություններն աշխատանքներում մշտապես կարևորում են բնակիչների հետ բաց և անմիջական շփումները, նրանց խնդիրներին տեղում ծանոթանալը և միասնական մոտեցումներով դրանց լուծման ուղղությամբ արդյունավետ քայլերի իրականացումը։ Ազգաբնակչությունը մեծ սպասումներ ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններից և դրա արդյունքներից , որի իրկանացման համար իրենք մարզում և Վայքում տեր են կանգներլու իրենց համոզմունքներին և ձայներին:
