«Արտաշատ համայնքում անկախ նախընտրական քարոզարշավից աշխատանքները միշտ առաջին տեղում են».բնակիչ

Վերջին տարիներին Արտաշատում  համայնքային նշանակության  շատ աշխատանքներ է  տարվում: Փողոցների մայթերի բարեկարգում,  բազմաբնակարան շենքերի  տանիքների վերկառուցում,  այգիների -պուրակների,  բակերի ,  խաղահրապարակների  կառուցում , էլ չենք խոսում մանկապարտեզների կառուցման մասին, որը հատկապես որոշ գյուղական բնակավայրերում դա իսկապես երազանք էր: Իսկ մշակութային , ազգային -ավանդական  միջոցառումների  հիշատակում պարտադիր է համայնքում դարձել, յուրաքանչյուր խորհուրդ ավանդական արժեք իր տեղն է գտել հիշատակման օրերի ցանկում Արտաշատ համայնքում,  որը օրինակ է դարձել շատ համայնքների համար:Սպորտի զարգացման համար բոլոր նախադրյալներն ապահովում է ՝  մարզիկներին և մարզադպրոցներին  ուշադրության կերնտրոնում պահելը համայնքապետարանի կողմից , վերջին շրջանում բերել է զգալի հաջողույթուններ Արտաշատի համար:Բավական է հիշել մի քանի աշխատանքներ , որոնք բեկումնային, սակայն նոր շունչ են հաղորդել  համայնքի   առաջընթացին:

2025 թվականի սուբվենցիոն ծրագրով Շահումյան բնակավայրում ավարտվել են Չարենցի փողոցի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները։ Ինչպես նաև նույնտարվա  սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արտաշատ համայնքի մի շարք բնակավայրերում և Արտաշատ քաղաքի մի շարք փողոցներում իրականացվում են գազաֆիկացման աշխատանքներ՝ շուրջ 10 հազար գծամետր ընդհանուր երկարությամբ։

Աշխատանքներն արդեն ավարտվել են 9 գյուղական բնակավայրերում և Արտաշատ քաղաքում։Ներկայումս գազաֆիկացման աշխատանքները շարունակվում են ևս 3 բնակավայրերում։
Ինչպես նաև Ջրաշեն բնակավայրում պետություն-համայնք համագործակցությամբ ասֆալտապատվել և բարեկարգվել է  ևս  մեկ փողոց , այդ աշխատանքները  շարունակական է բոլոր գյուղական բնակավայրերի համար ըստ առաջնահերթության։

Արտաշատ համայնքում շարունակաբար իրականացվում են կանաչ տարածքների խնամքի և բարեկարգման աշխատանքները , որը հնարավորություն է տալիս զբոսանքի համար հաճելի միջավայրի ապահովումը, և գրավիչ դարձնելը հյուրերի համար:  Արտաշատ քաղաքի  հայտնի Լիճը շուտով իր շուրջը կհավաքի նաև  սիմվոլիկ դարձած, սակայն կոլորիտը պահպանող ավագ ու երիտասարդ սերդին  կապող  արտաշատցիներին ովքեր գիտեն իրենց սիրելի լճի  պատմություն ունեցող  ուղին , որը շուտով վերկանգնված , սալիկապատ, մայթուղով բոլորովին նոր կյանք կհաղորդի պատմական Արտաշատին։

Եվ ամենակարևորը՝ Արտաշատ քաղաքի դարպասները դիմավորում են եկեղեցու, գեղեցիկ արահետի և բարեկարգ բազմաբնակարան շենքերի երեսպատված պատշգամբեները, որոնք քաղաքին էսթեթիկ տեսք են  հաղորդում, այլև  շարունակական դարձավ քաղաքի մյուս բազմաբանկարնների երսպատման մշակույթի մաս կազմելով,   ողջ քաղաքի  կենտրոնը  բնորոշող երեսպատված բազմաբնակարանների համար: Երկփուլանի այս ծրագիրը պատշաճ իրականացնում  է մի կազմակերպություն , որից գոհ են  բնակիչ-շահառուները , քաղաքի հյուրերը , ովքեր գեղագիտական  հաճույք են ստանում հիմա, քանի-որ  նախկին խայտաբղետ պատշգամբներին եկել է փոխարինելու միատոն , որակյալ ու պայծառ երեսպատված մակերեսները: Ինչպես գիտենք  Հին Արտաշատ մայրաքաղաքի գետամերձ հատվածը քաղաքացիներին ու տուրիստներին հասանելի դարձնելու ծրագիր են  իրականացվելու. նշել է   համայնքապետը:Եվ այս  ֆոնին  Արտաշատի գեղագիտական տեսքի բարելավմանն ուղղված աշխատանքների շրջանակում` իրականացվել է ինչպես արդեն նշեցինք   բազմաբնակարան բնակելի շենքերի արտաքին բարեկարգման և երեսպատման աշխատանքներ:Եվ արդեն  երկար ժամանակ է, որ   համայնքային այսպիսի  նշանակության խնդիրների լուծման  գործում իր լուման  տարիներ շարունակ ներդրել՝   և  համայնքի կողքին է իր ներուժով  և հնարավություններով,  Գրիգոր Մարտիրոսյանը : Նա  մշտապես  իր ծառայությունները  կատարում է  ԱՐՓԱ  Ա/Կ կազմակերպությունը , որը տասնյակ  տարիներ  շարունակ ապահովել է  տարածաշրջանին   մեր պետության խորհրդանիշներից՝   ԴՐՈՇՆԵՐՈՎ, որը  պաշտոնական, տոնական, հիշատակի և թե  հատկանշական այլ (շիրմաքար, մատուռ, հուշակոթող և այլ ) վայրերում թևածել է   հազարավոր  դրոշներ՝ մշտապես  նոր և մաքուր , պատշաճ  ներկայանալի  տեսքով: Ինչպես համայնքի վարչական որոշ ղեկավարներ փաստեցին ՝  տարեկան  հազարավոր դրոշներ է կազմակերպությունը  հասցնում պահանջված վայրեր  պետության  ամենագլխավոր խորհրդանիշներից  ՝ դրոշի  կարևորությունը այնքան պարտավորեցնող է , որ մշտապես հետևում են  տարածքներում , որ /մաշվելու, գունազրկվելու/ դեպքում շատ արագ հինը փոխարինվում է  նոր դրոշներով  և ժամանակին հասցնում է իրացնել իր պարտականությունները  վերոհիշյալ կազմակերպությունը:

 

«Առաջ չէինք հավատում , որ մեր Արտաշատը էսքան արագ կարելի էր  սարքել, մաքուր ու լավը , որ  մենք էլ լավ միջավայրում ապրենք էլ չուզենանք էստեղից հեռանալ,  նույնիսկ Երևան գնալու կարիք չունենք հիմա  ստեղ ամեն ինչ կա : Մեր ապրելու պայմանները  հիմա ավելի լավ է քան տարիներ առաջ էր ՝ հիմա լուսավոր ու բարեկեցիկ է դարձել ՝ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ կատարվում է լուրջ աշխատանքներ ու  մենք իրան ճանաչելով, որ էսքան բան անումա մեր ձայնը կտանք այն թիմին ՝   N16   «ՔՊ»-ին քանի-որ նա իր թիմով ավելին կանի մեր Արտաշատ համար»-/Progressarmenia.com/-ի հետ զրույցում ասացին արտաշատի բնակիչները:
Spread the love