ՆԳՆ ոստիկանությունը ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր» փառատոնն՝ անվտանգ և առանց լուրջ միջադեպերի

 

Արդեն ավանդույթ դարձած «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնը հունիսի 5-7-ը հոբելյանական 10-րդ անգամ  իր շուրջն էր համախմբել աննախադեպ թվով այցելուների, ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր  երկրներից։
Հասարակական կարգի պահպանման և միջոցառման ավելի քան 180 հազար մասնակիցների անվտանգության ապահովման
նպատակով ՆԳՆ ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների ծառայողների ուժեղացված հսկողության
շնորհիվ որևէ լուրջ միջադեպ կամ ծանր հետևանքներով պատահար չի արձանագրվել։
Ոստիկանության համակարգված և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, չնայած մարդկանց աննախադեպ հոսքին և
տոնական ակտիվ մթնոլորտին, փառատոնն անցել է խաղաղ, անվտանգ և առանց լուրջ միջադեպերի։
Եռօրյա միջոցառման ընթացքում արձանագրվել է առերևույթ ֆիզիկական ներգործության և խուլիգանության ընդամենը 7
դեպք․ արդեն կան բացահայտումներ։
Պատահական չէ, որ Հայաստանը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներով աշխարհի
ամենաապահով երկրների շարքում է, ինչը պայմանավորված է նաև բազմամարդ միջոցառումների անվտանգ և
անխոչընդոտ անցկացմամբ։

Spread the love