2021թ․ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 13 տոկոսով ․ Միշուստին

Մոսկվան եւ Երեւանը 2021թ․ նախորդ տարվա համեմատ ավելացրել են երկրների միջեւ երկկողմ առեւտրի ծավալները գրեթե 13 տոկոսով։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ արտաքին առեւտրային գործընկերների եւ ներդրողների շարքում առաջինն է։ Անցած տարի փոխադարձ առեւտուրը 2020թ․ համեմատ աճել է գրեթե 13 տոկոսով, եւ աճը շարունակվում է։ Այն հասել է 2 միլիարդ 600 միլիոն դոլարի»,-ասել է Միշուստինը։

Ընդ որում, այս տարվա հունվար-փետրվարին առեւտուրն աճել է 42 տոկոսով՝ կազմելով գրեթե 430 միլիոն դոլար, հավելել է Միշուստինը։ Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունում ռուսական ներդրումների ծավալը գերազանցում է 2 միլիարդ դոլարը։

«Իհարկե, մենք շահագրգռված ենք երկկողմ համագործակցության ընդլայնմամբ, նոր համատեղ նախագծերի մեկնարկով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտային ենթակառուցվածքը, դեղագործությունը, ագրոարդյունաբերական համալիրը, թվային տնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, նորարարությունները»,-ասել է նա։ 

Spread the love