«Արժի՛» մարկետի (Սուպերմարկետի) տարածքում երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ՝ հունիսմեկյան հաճելի տոնական ուրախ միջոցառում տեղի ունեցավ, որն իր շուրջ էր հավաքել մեծերին ու փոքրերին:Ուրախ տոնին մասնակցելու էին եկել հարակից բազմաբնակարան շենքների բակերից երեխաները, ծնողները:
Տոնական միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան ուրախ մանկական փափուկ տիկնիկները , մանկապատանեկան խմբեր ՝ իսկ կազմակերպիչի ՝ «Արժի՛» մարկետի (Սուպերմարկետի) տնօրինությունը՝ Տիգրան Ղարիբյանի նախաձեռնությամբ անձամբ մասնակցում էին և միջոցառման ընթացքում պաղպաղակներ էին բաժանում երեխաներին:
Ղարիբյան ընտանիքը նախկինում ևս իրականացրել է սոցիալական միջոցառումներ և տնօրենի խոսքերով ՝ առաջիկայում նույնպես պատրաստվում են նման նախագծերը ընդլայնելուն, ներառելով տարբեր ծրագրեր , որոնց կարիքը անհրաժեշտ է սոցիալական տարբեր խմբերի ակտիվացմանը , իսկ բարի գործերը միշտ գտնում են իրենց տեղը, ինչպես հոգևոր՝ այնպես էլ աշխարհիկ կյանքում, անհրաժեշտ լումա բերելով հասարակության կրթմանը և հին ու բարի ժամանակների հիշողությունների ընկալմանը:
Մանրամասները տեսանյութում՝
