Համբարձում Մաթևոսյանըմասնկացել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը, որի ընթացքում հանդիպել է Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ին

Նախարար Համբարձում Մաթևոսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ
Թագավորության Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ի հրավերով մասնկացել է Սենթ Ջեյմսի
պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը, որի ընթացքում հանդիպել է Նորին
Մեծություն Թագավոր Չարլզ III-ին։
Ընդունելությունը համախմբել էր միջազգային կլիմայական քաղաքականության, գիտության, բիզնեսի և
բարեգործական ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ գերհզոր աղտոտող նյութերի
արտանետումների կրճատման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համատեղ ջանքերի շուրջ
համագործակցությունն ամրապնդելու նպատակով։

Նման հեղինակավոր միջազգային հարթակները նպաստում են երկրների միջև երկխոսության
խորացմանը, փոխվստահության ամրապնդմանը և համագործակցության նոր ուղղությունների
ձևավորմանը։
Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ գործընկերության շարունակական
զարգացումը՝ շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և
կենսաբազմազանության պահպանության ոլորտներում։

Spread the love