«Ռիշել գրուպ» և «Ռոք բերրի» ՍՊԸ-ելակ թունավորում՝ ՍԱՏՄ

Ի լրումն որոշ քաղաքացիների մոտ արձանագրված թունավորման մասին նախորդ հրապարակման՝ տեղեկացնում ենք նաև, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնելու որոշումը կայացրել է՝ հիմնվելով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցած տեղեկատվության վրա առ այն, որ բուժառուներն օգտվել են հետևյալ սննդատեսակներից՝ շաուրմա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով:

Ըստ այդմ, Տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի վերոնշյալ սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում, մասնավորապես՝
– «Մարիոթ Արմենիա» և «Քարֆուր Արմենիա»-սաղմոնով կրուասան,
– «Մարիոթ Արմենիա»-ձմերուկ, պանիր, սմբուկով հացիկներ, շաուրմա բանջարեղենով, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված և հավ, ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով,
– «Ռիշել գրուպ» և «Ռոք բերրի» ՍՊԸ-ելակ:

Վերահսկողության արդյունքները կհրապարակվեն:

Spread the love