Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերության Երևանի Բաբաջանյան 40/1 հասցեում գործող հանրային սննդի կազմակերպության՝ ընդհանուր կենտրոնական խոհանոցի, արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «կուպատի սառեցված կիսապատրաստվածք» արտադրատեսակի արտադրության կասեցումը:
Լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ փաստվել է, որ այս արտադրատեսակում նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են
