Անի Ավետիսյանի՝ ոստիկանություն ահազանգից 10 րոպե անց իրավապահները եղել են դեպքի վայրում. ՆԳՆ պարզաբանում

Անի Ավետիսյանի՝ ոստիկանություն ահազանգից 10 րոպե անց իրավապահները եղել են դեպքի վայրում. ՆԳՆ պարզաբանում

Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանի՝ ոստիկանություն ահազանգից 10 րոպե անց իրավապահները եղել են դեպքի վայրում։ Այս մասին   հարցմանն ի պատասխան պարզաբանել են Ներքին գործերի նախարարությունից։

«Հոկտեմբերի 1-ին ժամը 14։05-ին կինը զանգահարել է Սիսիան համայնքի Շաքի բնակավայրը սպասարկող՝ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Սիսիանի բաժնի համայնքային ոստիկանի բջջային հեռախոսահամարին։

Նշված ծառայողը սեպտեմբերի 30-ին ընդգրկված է եղել բաժնի օպերատիվ խմբում ծառայության, հոկտեմբերի 1-ի առավոտյան հանձնել է հերթապահությունը և գտնվել է Սիսիան քաղաքում գտնվող իր բնակության վայրում՝ հանգստի մեջ։

Չնայած այս հանգամանքին զանգից չանցած 10 րոպե ոստիկանը եղել է դեպքի վայրում, դեպքի վայր են հասել նաև Ոստիկանության այլ օպերատիվ խմբեր, ինչից հետո ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն է ստացվել դեպքի վերաբերյալ ահազանգը։

Հարկ է նաև նշել, որ ահազանգի սպասարկման ստանդարտացված կարգով բաժինը ՆԳՆ 112 ՕԿԿ-ից ահազանգի ստացումից հետո ոչ ուշ, քան 10 րոպեում պետք է կազմակերպի օպերատիվ խմբի դեպքի վայր մեկնումը, իսկ այս դեպքում այդ ժամանակահատվածում արդեն խումբը դեպքի վայրում է եղել»,- նշվում է պարզաբանման մեջ։

Ավելի վաղ կինը մեզ հետ զրույցում պատմել էր, որ երեխաների զանգից հետո ինքը Սիսիանում ավտոմեքենան նստելիս զանգահարել է ոստիկանություն, սակայն ոստիկանները դեպքի վայր են ժամանել այն բանից հետո, երբ ամեն ինչ վերջացել էր։

Spread the love