ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

 Այս օրը կրկին կդառնա պատմություն: Թե ի՞նչ ենք թողնում սերունդներին , ցույց է տալիս ապագան և այս հողի վրա ապրելու պատմական իրավունքը, իսկ թե , ո՞ր քարտեզով կարող են նշել հանրապետության գալիք տարիների անկախության տոները կրկին ՝ ժամանակի հարց է և նեղ մասնագիտական վերլուծությունների:Իսկ այս օրը եզրափակվում է բազմաթիվ ուղերձներով, որտեղ իր ուրույն շնորհավորանքի խոսքով միացել է Լոռիի  նախկին հարգարժան մարզպետ՝ Արթուր Նալբանդյանը , ով մասնավորապես ասում է՝ «Թանկագին հայրենակիցներ, Սեպտեմբերի 21-ին մեր պետական տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձն է, հոբելյանական 30-ամյակը: Անկախությունը նվիրական է մեզ համար, անգնահատելի է, և նրա տարեդարձները մենք մեծ ոգեղենությամբ ենք նշել ոչ միայն հայրենիքում, այլև՝ սփյուռքում: Այս տարեդարձը մենք դիմավորում ենք մեր մեծագույն կորուստներից դեռ չփարատված վշտի ցավով: Տարեդարձը դիմավորում ենք մեր անկախության պահպանման մտահոգությամբ, որ առավել քան երբևէ ծառացած է մեր ժողովրդի առջև: Դեռևս հստակեցված չեն մեր երկրի պետական սահմանները, թշնամին դեռևս ոտնձգությունների է դիմում: Մենք մեր անկախության, հայրենիքի պաշտպանության համար անչափ թանկ գին ենք վճարել, դրանք ձեռք ենք բերել մեր հերոս զավակների արյան գնով և պարտվողական համաձայնություններով զիջելու որևէ բան չունենք: Հիշելով, որ մեր անկախության հռչակումը տեղի ունեցավ գոյապայքարի և հայրենիքի ազատագրման ռազմական ու տնտեսական դժվարին մաքառումների ժամանակ, այս իրադրությունում ևս ժողովրդի սթափ միտքը հուշում, պարտադրում է՝ չվհատվել, միասնական լինել, հզորանալ ու պայքարել մեր ձեռքբերումները պաշտպանելու, մեր կորցրած արժեքները ետ բերելու վճռականությամբ:




Փա՜ռք, հանուն հայրենիքի անկախության և պաշտպանության համար նահատակված մեր պանծալի զավակներին:

Կեցցե՛ մեր անկախության պատվար Հայոց բանակը:

Կեցցե՛ և փա՜ռք հայ ժողովրդին և նրա ազատատենչ ոգուն» :

Հղումը՝ ֆբ. գրառումներից կազմեց՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Spread the love