Իրանցի վարորդներին ծախսեր են պարտադրվում. դանդաղել է իրանական բեռնատարների տեղաշարժը. ՀՀ–ում Իրանի դեսպանատուն

Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների կողմից չորեքշաբթի ՝ սեպտեմբերի 15 -ին, երկու իրանցի վարորդների ձերբակալումը համապատասխանում է իրականությանը  և  Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը  հետամուտ է լինում վերջիններիս իրավիճակին: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխաան, ասացին Հայաստանում Իրանիս դեսպանությունից:

«Ինչպես հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, Իրանի Իսլամական Հանրապետությունը ընդգծում է, որ իր  քաղաքացիները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Կիրակի, սեպտեմբերի 12 -ից  ի վեր ստեղծված իրավիճակի պատճառով  ֆինանսական ծախսեր են պարտադրվում իրանցի վարորդներին և դանդաղել է իրանական բեռնատարների տեղաշարժը:

Տարբեր ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանատու մարմինները այս խնդրին հետամուտ լինելու նպատակով կապ են հաստատել բոլոր կողմերի հետ:

Հարցին հետամուտ լինելու գործընթացը շարունակվում է՝ նպատակ ունենալով կանխել Իրանի և Հայաստանի միջև առևտրի խափանումները, ապահովել Իրանի քաղաքացիների անվտանգությունը և նվազեցնել փոխադրումների  խնդիրները, ինչպես նաև  այլընտրանքային ուղիների հասանելիությունը Հայաստանի տարածքում:
Հուսով ենք, իրանական և հայկական կողմերի ընթացիկ ջանքերի շնորհիվ այդ նպատակները հնարավորինս արագ կիրականացվեն և ապահովելով երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների դրական ընթացքի շարունակականությունը՝ կկանխվի տնտեսվարողներին  և  քաղաքացիներին պարտադրվող ծախսերը»,-հայտնել են դեսպանությունից:


Spread the love