Համբարձում Հակոբյանը շնորհակալություն հայտնեց մեծ աջակցության համար

Երեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Համբարձում Հակոբյանն առաջին հաղթանակից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին մեծ աջակցության համար:

«Ցանկանում եմ միայն շնորհակալություն հայտնել բոլորին այս մեծ աջակցության համար»,- խառը գոտով անցնելիս ասաց բռնցքամարտիկը՝ չցանկանալով մեկնաբանել հաղթական մենամարտը:

80 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում միչեւ 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոնը տպավորիչ հաղթանակ տարավ մոլդովացի Քոսիան Դմիտրիի նկատմամբ:

Հայաստանի հավաքականի մարզիչներից Կարեն Ղազարյանի խոսքով, Հակոբյանը հաղթանակի հասավ կամային որակների շնորհիվ:

«Մենամարտը ստացվեց սպասվածի համաձայն: Համբարձում Հակոբյանը հաղթանակի հասավ իր կամային որակների շնորհիվ: Որոշիչ եղավ վերջին ռաունդը, որտեղ նա իրոք ցույց տվեց, որ իր կարգը մի գլուխ բարձր էր Մոլդովացի բռնցքամարտիկի կարգից: Սա Համբարձում Հակոբյանի առաջին հաղթանակն էր. քայլում ենք առաջ»,- ասաց Կարեն Ղազարյանը:

Մայիսի 24-ին պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Ջանիկ Սահակյանն ու Նարեկ Զախարյանը պարտվել են մեկնարկային մենամարտերում եւ լքել պայքարը:

Լուսինե Շահբազյան

Spread the love