Օրերս հաճախ էր խոսվում Արտաշատում պաշտոնատար անձանց հնարավոր նոր փոփոխության շուրջ:Մասնավորապես՝ մենք որոշ ժամանակ առաջ ևս անդրադարձել էինք այս թեմայն , սակայն այժմ ժամանակն է հիշեցնենք, որ օրեր առաջ Արտաշատի քաղաքապեն ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆԸ , ով աչքի է ընկել, որպես համայնքային նշանակության խնդիրներին դինամիկ լուծում տվող և կառուցողական անձնավորություն, իր դիմումի համաձայն հրաժարական է ներկայացրել, վերջինս իր ֆեսբուքյան էջում գրել է՝«Սիրելի համաքաղաքացիներ, տեղեկացնում եմ, որ վայր եմ դնում համայնքի ղեկավարի լիազորություններս, իմ գործունեությունը շարունակելու եմ այլ աշխատանքում:Արտաշատ համայնքի ղեկավարի աշխատանքը կատարեցի սիրով ու նվիրումով և ուրախությամբ եմ արձանագրում, որ համատեղ ուժերով՝ համայնքապետարան-համայնքի ավագանի-բնակիչ համագործակցությամբ կարողացանք կյանքի կոչել մի շարք կարևոր ծրագրեր՝ մեր սիրելի համայնքի համար, մեր լիազորությունների սահմաններում լուծեցինք արտաշատցիների մի շարք սոցիալական ու կենցաղային առաջնահերթ խնդիրներ:Շնորհակալություն եմ հայտնում իմ համաքաղաքացիներին, ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակազմին՝ արդյունավետ ու համագործակցված աշխատանքի համար:
Շնորհակալ եմ իմ աշխատանքը գնահատելու համար, ես շարունակելու եմ ողջ ներուժը ծառայեցնել մեր բոլորի սիրելի Արտաշատի զարգացմանն ու հզորացմանը» , ասված է հայտարարության մեջ:
Հոդվածը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ
154Գոհար Հովսեփյան, Davit Hakobyan и ещё 152Комментарии: 47Поделились: 10НравитсяКомментироватьПоделиться