Երասխի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակահերթից վնասվել է ՀՀ ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատարը

Հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, ադրբեջանական կողմից արձակված կրակահերթից վնասվել է հայկական ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատար ավտոմեքենա:
Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, անձնակազմի շրջանում տուժածներ չկան:
Spread the love