« ԾՆԿԱԾ ԴԻՔԻՑ ՀԱՐՄԱՐ ՉԻ ԲԱՆԱԿՑԵԼ ԿԱՄ ԲԱ ԻՆՉՈՒ՞ 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՉԷԻՐ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՄԱՏԱՂԻՍ». ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ.

ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր ներածական խոսքում շուրջ 26 ակտուալ հարցերի պատասխաններ տվեց , որը հանրության շրջանում քննարկումների տեղիք տվեց մասնավորապես ՝ Քոչարյանի այն արտահայտությունը թե բա Փաշինյանի-Ալիև առաջկա հանդիպումը և բանակցությունները Հայաստանի համար շահեկան չեն կարող լինել քանի-որ « ԾՆԿԱԾ ԴԻՐՔԻՑ ՀԱՐՄԱՐ ՉԻ ԲԱՆԱԿՑԵԼ, ԱՌՆՎԱԶԸ ՇՈՒՏ ԿՀՈԳՆԻ»-ասել էր երկրորդ նախագան:Իսկ երրորդ նախագահ՝ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները Ալիևի հետ կապված մեծ արձագանք են ստացել մեր հանրության շրջանում և ժողովուրդը սկսել է նորից ոգևորվել , այդ են փաստում ֆեսբուքյան ակտիվ քննարկումներն ու համապատասխան գրառումները: Եվ այսպես հոկտեմբերի 5-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Մատաղիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած արտահայտություններին։

Տեղեկությունը հայտնում է նախագահի գրասենյակը:«Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես, որ ժամանակին ծեծ ուտելուց հետո վազել է հորը օգնության կանչելու և նրա հետևում կանգնած մեծ-մեծ խոսում ու հոխորտում է: Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէիր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ։ Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը»,–ասել է Սարգսյանը:Նա նշել է, որ զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, Ալիևը ստանձնել է «կապիտուլյանտի փաստաբանի դերը», պաշտպանության տակ առել նրան, և միասին, ձեռք ձեռքի տված տևական ժամանակ թիրախավորում են իրենց, իր մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են:

««Դեզերտի՞ր»՝ ասում ես: Ով խոսի դեզերտիրությունից, դու լռի՛ր: Բոլորը գիտեն, թե Արցախյան առաջին պատերազմում որտեղ էի ես, և որտեղ էիր դու, երբ քո հայրենակիցները զոհվում էին հայոց քաջազունների հետ պայքարում, որ հայ ժողովուրդը մղում էր իր հնագույն օրրանում ինքնապաշտպանության և Արցախի ազատագրման համար: Տարիքդ այնպիսին էր, որ կարող էիր և պարտավոր էիր լինել մարտի դաշտում: Որտե՞ղ էիր, ես գիտեմ: Ասա, թող ուրիշներն էլ իմանան»,–ասել է Սարգսյանը:
Նա Ալիևին ասել է, որ ինքը Հայաստանում հիմա լավ գործընկեր ունի, թող նրան հրավիրի, քանի ժամանակ ունի։
«Իսկ երբ նա այլևս գործընկերդ չի լինի, ա՛յ այդ ժամանակ ես կգամ և՛ Մատաղիս, և՛ Արցախի Հանրապետության ցանկացած այլ տարածք»,–ասել է ՀՀ 3–րդ նախագահը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Մատաղիս գյուղ կատարած այցի ժամանակ (44-օրյա պատերազմի ընթացքում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ և վերանվանվել է Սուգովուշան – խմբ.) արձագանքել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը։
Օրերս Սարգսյանը հայտարարել էր, որ եթե Հայաստանում իշխանափոխություն չլիներ, «Ալիևն ավելի շուտ իր ականջի հետևը կտեսներ, քան Շուշին ու Հադրութը։
Ալիևը Սերժ Սարգսյանին մեղադրել է դասալքության մեջ ։ Նրա խոսքով ՝ Սարգսյանը լքել է Ստեփանակերտը, երբ քաղաքը վտանգի տակ է եղել։

Հոդվածը պատրաստեց՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Spread the love