Արմեն Խաչատրյանը լծվել է գործի. պետք է հաղթեն Առուշ Առուշանյանին Posted on October 7, 2021October 7, 2021 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր «ԱՍԻԱԿԱՆ ՀԱՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է (ֆոտոշարք) Փաշինյանի սանիկ Դավիթ Խուդաթյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց «Հայտնում ենք, որ Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ աշխատանք է» ԿԳՄՍՆ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այս օրերին ջանք չի խնայում Գորիսի համայնքապետի ընտրություններում հաղթանակ ապահովելու համար: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Խաչատրյանի վրա պարտավորություն է դրված. պետք է Գորիսում «հեղափոխություն» իրականացնի: Ըստ մեր տեղեկությունների՝ նաեւ դա է պատճառը, որ Արմեն Խաչատրյանն է երաշխավորել հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի նախկի պետ Վլադիմիր Աբունցի թեկնածությունը համայնքապետի ընտրություններում: Երեկ Խաչատրյանը Աբունցին խորհրդարան է «տարել», խմբակցության տարբեր պատգամավորների հետ հանդիպում կազմակերպել. խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ խմբակցության քարտուղար Նազենի Բաղդասարյանի հետ առանձին է հանդիպումներ կազմակերպել:Մենք տեղեկացանք, որ գորիսեցիները Աբունցին գիտեն՝ որպես մաքսատան աշխատակից, որն այդ համակարգում է եղել դեռեւս 1998 թվականին: Աբունցը Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը եղել է բեռների զննման մաքսային տեսուչ, այնուհետեւ՝ ավագ տեսուչ, գլխավոր տեսուչ, մաքսատան բացթողնման բաժնի պետ: Ըստ իշխանության մեր աղբյուրների՝ Աբունցին վերջերս են ՔՊ-ական «դարձրել» ու ներգրավել քաղաքական կուսակցության ու պրոցեսների մեջ, քանի որ տեւական ժամամակ Գորիսում ուժեղ թեկնածու են փնտրել:Ի վերջո, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջարկել է իր մտերիմներից Վլադիմիր Աբունցին: Թե արդյոք գորիսեցիները իրենց ձայնը կտան Աբունցին, դժվար է ասել, քանի որ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրությունները խոստանում են թեժ լինել»:Լրահոս Post Views: 144 Spread the love