Գերմանիան վերազինել է իր բանակը եւ պատրաստ է պաշտպանել իր դաշնակիցներին. Շոլց

Գերմանիան վերազինել է իր բանակը եւ պատրաստ է պաշտպանել իր դաշնակիցներին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է Reuters-ը:

«Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում անվտանգության ամենամեծ ճգնաժամի պայմաններում Գերմանիան՝ ամենամեծ տնտեսությունը եւ Եվրոպայի ամենախիտ բնակեցված  երկիրը, ստանձնում է հատուկ պատասխանատվություն»,- ասել է Շոլցը՝ խորհրդարանում խոսելով ԵՄ-ի, Մեծ Յոթնյակի եւ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովների մասին։ 

Spread the love