Հանկարծ որեւէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար պետությունը վճարելու է: Դա բացառված է. Նիկոլ Փաշինյան

Մենք ծրագրերի իրականացման հարցում ֆինանսավորման խնդիր չունենք. Մենք ծրագիր չունենք, որ շինարարը կառուցում է, մենք հետեւից չենք հասնում, հակառակը, շինարարները մեր հետեւից չեն հասնում եւ դա պրոբլեմ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ մամուլի հրապարակումներին, որտեղ շինարարները բողոքում են, թե իրենց գումարները տրվում. «Չեն տրվում այն գումարները, որոնց աշխատանքները որակով չեն իրականացվում: Հանկարծ որեւէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար պետությունը վճարելու է: Դա բացառված է: Բացառվում է, որ պատշաճ կարգով ընդունված որեւէ ծրագրի ֆինանսավորումը իրականացված չլինի, իսկ խոտանի համար ինչի՞ պետք է պետությունը վճարի: Ընդհակառակը, մենք պետք է սեւ ու սպիտակ ցուցակներից բացի նաեւ պետք է ռեյտինգավորենք կապալառու ընկերություններին: Դեպքեր կան, որ հաղթում են մրցույթները, բայց պատշաճ որակով ու ժամանակին չեն իրականացնում աշխատանքը»,-ասաց նա:

Spread the love