Այսօր հայրենիքի փրկության համար, հասարակականու քաղաքական բազմաթիվ գաղափարներ են բարձրաձայնում, բայց ինչպես ասում է ժողովուրդը զանգը կախող չկա:
Այս ֆոնին մենք զրուցեցինք՝ «Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խմբի հիմնադիր անդամներից ՝ Խաչիկ Մնացականյանի հետ, ով մեկնաբանեց և ներկայացրեց իրենց ծրագրերը, որը շատ արագ է ընկալվում և արձագանքվում լայն հասարակության շրջանում:
—ՊարոնՄնացականյանմեր երկրին , ո՞րքանով է պետք դրսի ՝ սակայն հայրենիքի կյանքով մտահոգ մարդկանց ուժերիմիավորումը:
-Եթե նկատեցիք Դուք-Ձեր հարցում արտահայտեցիք մի պատկերավոր արտահայտություն՝ (հայրենիքից դուրս, բայց հայրենիքի կյանքով մտահոգ) :Այո մեր Առաջադեմ Հայաստան քաղաքացիական նախաձեռնության խմբի բոլոր անդամները մեծ պատասխանատվությամբ և պատվով են կրում այս գաղափարը , որի համար շատ հպարտ և շնորհակալ եմ:Իսկ ինչ վերաբերվում է (դրսի ուժ կամ ուժերին) ես կասեմ՝ մենք հայ ենք , հայրենիքից դուրս , տարբեր ոլորտներում հաջողությունների հասած հայեր ենք, ովքեր չեն կարող մտահոգ չլինել մեր հայրենիքի ներկա վիճակով, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքական իրավիճակներով , քանի-որ գիտակցում ենք, որ սերը առ հայրենիք դա տրամաբանող մարդու առաջնային արժեք է, և այս տրամաբանությամբ էլ, մեր հերոս տղաները 44 օր շարունակ իրենց անպարտելի տեսակն ապացուցելով, պայքարեցին մի քանի պետությունների դեմ միաժամանակ , չհավատալով, որ առևտրականի համար հայրենիքն իր գրպանն է : Գիտեք հայրենիքի վերաբերյալ խոսելիս շատ խորքային և համակողմանի վերլուծություններ են անհրաժեշտ , որին չեմ կարող անդրադառնալ կիսատ –պռատ:Ուստի Ձեր հարցը կեզրափակեմ մեր մեծանուն Սևակի հանճարեղ մտքերից մեկով՝ «Մեզ մեր հայրենիքում սպանեցին , բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց»:
-Կներկայացնեք խնդրեմ Ձերքաղաքացիականնախաձեռնությանպատճառները, որոնք շատ կարճ ժամանակում ընդունվեց հասարակության կողմից:
-Շատ պատճառներ կան այս օրերին հասարակության կողմից ընկալվելու համար, սակայն , ես դրանցիցի կառանձնացնեմ մի քանիսը՝ հավատն առ Աստված, նվիրվածությունը-հայրենիքին, պետականությանը, անկեղծությունը
ազգին, ազգաբանակչությանը: Եվ մեծ- մեծ իրար հետևից շարադրված բառեր և նախադասություններ արտահայտելու փոխարեն, նպատակային գործելը:Իսկ իրավիճակի գնահատականը ինչպես միշտ տալիս է հասարակությունը, սակայն մենք օգնելու ենք նրանց, ավելի բացահայտ տեսնելու իրականությունը: Մենք մտնելով քաղաքական արենա, ցույց ենք տալու իշխանության բացթողումներն ու ընդիմության սխալները, այն ապացուցելով մեր ճշգրիտ գործողություններով:
-Պարոն Մնացականյան պատերազմի օրերին ի՞նչպես պատահեց , որ ձևավորվեց «Պրոգրեսիվ Արմենիյա» քաղաքացիական նախաձեռնությունը, որո՞նք են նպատակները և նրանց խնդիրները:
-Մեր քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորվեց ինչպես մեր նախորդ հարցազրույցներում արդեն ասել ենք, 44- օրյա պատերազմի օրերին՝ անվանվելով «PROGRESS ARMENIA» գիտակցելով , որ հայրենիքում , որտեղ մենք ապրել կամ ապրելու ենք , պետք է ապրենք արժանապատիվ, զգանք մեզ ապահով և անվտանգ, ինչպես մոր գիրկը, որն անքննելի է զավակի համար: Այժմ որքան էլ, որ ունենք իրեն երջանիկ համարող անհայրենիք գերագույն հրամանատար, մենք մեր գործողություններվ եղել ու շարունակում ենք ամուր կանգնել մեր բանակի , զինվորի կողքին, գիտակցելով որ հայրենիքի անվտանգ երաշխիքը բանակն ու զինվորն է :Մեծ պատասխանատվություն և պարտավորվածություն ենք զգում իրենց սկզբունքների համար , հազարավոր կյանքեր նվիրած մեր հայրենակիցների հանդեպ, քանի-որ նրանք ավելի մեծ քայլ են արել, քան մեզանից յուրաքանչյուրը: