Ի՞նչ աշխատանքներ է տարվում մեր ազգաբնակչության շրջանում արտակարգ իրավիճակների պայմաններում արագ կողմնորոշվելու, պաշտպանվելու նպատակով իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար՝ հատկապես գյուղական համայնքներում: Խնդրի հետ կապված մենք զրուցեցինք ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության, բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ պարոն Սերոբ Դարբինյանի հետ., ով մասնավորապես կարևորեց այն փաստը , որ վերջին շրջանում հասարակության կողմից նկատվում է ավելի մեծ ուշադրություն ու ակտիվություն արտակարգ իրավիճակներում տեղեկատվություն ստանալու հարցում:

–Մենք հանրապետության ողջ տարծքում իրականացնում ենք տարբեր ծրարգրեր արտակարգ իրավիճակների պայմաններում հանրությանը իրազեկելու և անվտանգության կանոնները պահպանելու նպատակով:Երևանում, մարզերում և թե՛ գյուղերում այսպես ձևակերպեմ պատասխանս, որ տարիներ առաջ այդ մարդիկ նայում էիր մատների արանքով և լուրջ չէին վերաբերվում այդ ամենին: Այսօրվա դրությամբ համայանքներում, թե՛ դպրոցներում և թե՛ մանկապարտեզներում , մարզպետարանները լուրջ են վերաբերվում անվտանգության հարցերին:
Մենք իրականացնում ենք տարհանում , միացնում ենք շչակ, որի արդյունքում համայնքի բնակիչները հայտնվում են խուճապի մեջ. ասում են՝- ի՞նչ պատահեց, պատերազմ է՞:Այսպիսով մենք ամեն տարի իրականացնում ենք այդ պարապմունքները , ժողովուրդն էլ տեղեկանալով,ասում են,- շատ լավ բան եք անում:
-Իսկ ի՞նչպես եք հանդիպումներ կազմակերպում ժողովրդի հետ:
-Տասը մարզերում և ներառյալ Երևան քաղաքում իրականացնում ենք մեր հանդիպումենրը հասարակության հետ:
Մասնավորապես գյուղական հանդիպումները կազմակերպում ենք դպրոցներում և թե՛ համայնքներում, գյուղացիներին հավաքում ենք գյուղապետարանների համապատասխան դահլիճներում, որտեղ և իրականացնում ենք մեր սեմինար պարապմունքները:Եվ մարդիկ իրազեկվում են:
–Պարոն Դարբինյան ի՞նչ սկզբունքով եք ընտրում գյուղական համայնքները Ձեր հանդիպումների համար:
-Ոչ բոլոր համայնքներում ենք աշխատում, քանի-որ մենք համագործակցում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:Նրանք մեզ առաջարկում և տալիս են համապատասխան համաձայնեցված գրաֆիկներ մարզպետարանների հետ մեր աշխատանքները իրականացնելու համար:
-Ի՞նչպես եք գնահատում այսօր մեր հասարակության հետ տարվող աշխատանքները և իրազեկվածության մակարդակը:
-Մենք տարին ամփոփելիս տալիս ենք վերլուծություն, և անում ենք համապատասխան եզրահանգումներ թե ինչ կարելի է փոխել ժողովրդի իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար , եթե անհրաժեշտ է՝ ապա մեթոդը փոխում ենք:Եվ այսօրվա դրությամբ եթե լինի գնահատալու միջոց 10 բալանոց համակարգով ապա այսօր մեր աշխատանքը գնահատում եմ 8 բալ:Թեև մենք շատ աշխատանքներ ենք անում բնակչության հետ նրանաց իրազեկման մակարդակը բարձրացնելու համար:
ԶՐՈՒՅՑԸ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ