Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարը կսկսի Շվեյցարիայում՝ սեպտեմբերի 8-ին հյուրընկալվելով «Բազելին»։
Հաստատվել է H խմբի խաղացանկը։ Խմբում ընգդրկված են նաեւ Լիտվայի «Ժալգիրիսը» եւ Սլովակիայի «Սլովան Բրատիսլավան», որի կազմում հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։
Սեպտեմբերի 8
«Բազել» – «Փյունիկ»
Սեպտեմբերի 15
«Փյունիկ» – «Սլովան Բրատիսլավա»
Հոկտեմբերի 6
«Փյունիկ» – «Ժալգիրիս»
Հոկտեմբերի 13
«Ժալգիրիս» – «Փյունիկ»
Հոկտեմբերի 27
«Սլովան Բրատիսլավա» – «Փյունիկ»
Նոյեմբերի 3
«Փյունիկ» – «Բազել»