«ՏԱՇԻՐԸ ԻՄ  ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔՆ Է ԵՎ  ՄԻԱՍԻՆ  ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՄԵՐ ՈՂՋ ՋԱՆՔԵՐԻ  ՈՒ ԵՌԱՆԴԻ ՇՆՈՐՀԻՎ ԱՅՆ  ԶԱՐԳԱՑՆԵԼ».  ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Սեպտեմբերի 25 ին տեղի կունենա  համայնքերի խոշորացման ծրագիրի հերթական փուլը: Լոռու  մարզի  Տաշիր համայնքում ևս տեղի են ունենալու  ՏԻՄ  ընտրություններ :

  Տաշիրում   հերթական անգամ  ընտրապայքարին կմասնակցի   երկարամյա  քաղաքապետ Էդգար Արշակյանը , նա իր մասնակցությունը պայմանավորում է հասարակության պահանջով և խոշորացված  (գյուղական ) բնակավայրերում  առաջնահերթ   խնդիրներով , որոնք  շարունակական լուծման անհրաժեշտության կարիք ունենԷդգար Արշակյանը   առաջադրվել է  թեկնածու՝ «Միասնական համայնք»   կուսակցության կողմից:

Մեր հարցմանն ի պատասխան թե ու՞մ են տեսնում համայնքի հոգսերով հոգացող համայնքապետի թեկնածու.  Տաշիրցիները տեսնում են , որպես արժանի  համայնքի ղեկավար ՝ Էդգար Արշակյանին , կարևորելով  նրա  կատարած աշխատանքները և  հայկական ավանդական   արժեքների  պահպանումը:Որպեսզի մեր ասածը մերկապարանոց չհնչի  ներկայացնում  ենք տաշիրցիների կարծիքը թեկնածուի նկատմամբ: Մասնավորապես ՝ տաշիրցի տիկին ՆԱԽՇՈՒՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ  նշեց, որ ինքը երկար տարիներ  ապրել է քաղաքից հեռու սակայն վերադառնալով ծննդավայր նկատել է մեծ ու դրական փոփոխություններ,-«Գիտեք ես այնքան փոփոխություն եմ տեսնում, որ չեմ կարողանում իմ հիացմունքս չարտահայտել, նախկինում գյուղաքաղաքի էր նման , ո՛չ զբոսնելու վայր կար, ո՛չ այգի, ո՛չ էլ խաղահրապարակ: Հիմա ինչպես տեսնում եք բարեկարգ  փողոցներ են լուսավորված, ասֆալտապատ, այգի, որտեղ երիտասարդներն ու տարեցները կարողանում են իրենց հաճելի ժամանակը վայելել:Այս ամենն իրականացվել է Էդգար Արշակյանի ջանքերով և իր պաշտոնավարման տարիներին:Ես հատկապես ուզում եմ մի հատկանշական փաստ արձանագրել Արշակյանի հետ կապված:Նա ի տարբերություն մյուս թեկնածուների խոսում է կիրթ մաքուր հայերենով , մեծի հետ մեծ է փոքրի հետ փոքր: Գրագետ և կիրթ անձնավորություն է ես հպարտանում եմ մեր համայնքապետով » ,-իր խոսքը եզրափակեց տիկին ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:

Տաշիրցի տիկին ԼԱՈՒՐԱՆ  էլ  իր հերթին ասաց,- « Արշակյանից բացի այլ թեկնածու մեր համար չկա նա կարողանում է մեր  սպասելիքները,  արդարացնել , նա կարողացել է կառուցել  համախմբված , միասնական Տաշիր ու իր փորձառու  թիմով  նա կարողանում է  լուծել  համայնքային նշանակության այն խնդիրները , որոնք  նախկինում  լուծված չէր:Մենք հերթական անգամ  աջակցելու ենք մեր համայնքապետի թեկնածությունը ,  քանի որ նա անհանգստացած է   մեր համայնքի վաղվա օրով և այս տարիների ընթացքում նա պատշաճ իրականացրել է իր աշխատանքները  ջանք ու եռանդ չխնայելով» :

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐ

Պարոն Արշակյանը խոշորացված համայնքի  (9) գյուղական բնակավայրերում զգալի աշխատանքներ է իրականցրել, այդ մասին նրա խոսքերով ՝ զգալի ծրագրեր են իրականցվել թե՛ սուբվենցիոն և թե՛ համայնի միջոցներով: Իսկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում համայնքի ղեկավրն իր քարոզարշավը մեկնարկեց գյուղական բնակավայրերից և հանդիպումների ընթացքում լսում է ազգաբնակչության նոր պահանջներն ու մասնակցում դրանց քննարկումներին, որոնք բխում են  բնակավայրի զարգացման միտումներին:

Իսկ համայնքապետ՝  Էդգար Արշակյանի  նկարագրությամբ ,  Տաշիրը իր  մեծ ընտանիքն է, իր  քաղաքն է և   հայրենիքնը : Նա  ծնվել է  Մեծավանում և ապրել է  Տաշիրում ,  որը նրան  հնարավորություն է տվել հավասարաչափ տիրապետել  թե՛ գյուղական և թե՛ քաղաքային  համայնքի   խնդիրներին:

Այդ տրամաբանության մեջ քարոզարշավի շրջանակներում ինչպես արդեն նշեցինք.գյուղական բնակավայրերը նրա ուշադրության կենտրոնում են ուստի , Արծնի գյուղական  բնակավայրը Էդգար Արշակյանի առաջին կանգառն էր: Քանի-որ  միասնական  համայնքի բոլոր խնդիրները համարում է իրենը և  ձևավորված «Միասնական համայնք»  դաշինք –ի կողմից առաջադրման որոշումը  պատահական չի կայացրել: Այսպիսով դաշինքը ցանկանում է ցույց տալ, որ Տաշիրի խոշորացումից հետո ոչ մի բնակավայր ուշադրությունից դուրս չի մնալու: Արծնի բնակավայրում Էդգար Արշակյանն ու թիմակիցները ներկայացրին թիմի ծրագրերը, լսեցին բնակիչների կարծիքները առկա խնդիրների լուծման վերաբերյալ: Արշակյանը վստահեցրեց, որ Արծնին մշտապես պետք է լինի համայնքային իշխանության ուշադրության կենտրոնում:Իսկ հետագա  հանդիպումների շրջանակներում Արշակյանը պարտադիր հանդիպում և հանդիպելու է բոլոր բնակավայրերին լսելով ու ծանոթանալով մարդկանց և համայնքային խնդիրներին:

Այս հանդիպումների համատեքստում թեկնածու՝ Արշակյանը հանդիպեց Պաղաղբյուր բնակավայրին, որը մշտապես լինելու է համայնքային իշխանությունների ուշադրության կենտրոնում ևս։ Քաղաքապետի թեկնածու Էդգար Արշակյանը այցելել է բնակավայր, խոսել բնակիչների հետ, լսել խնդիրներն ու վստահեցրել, որ այս ընտրություններով բնակավայրի համար բացվելու է զարգացման նոր էջ։

Ձյունաշող բնակավայրում էլ  Էդգար Արշակյանը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու վստահեցրել, որ Տաշիրում խոշորացման ընտրություններից հետո հնարավորինս արագ լուծում կտրվեն Ձյունաշողի օրակարգային խնդիրներին։

Արծնի և Ապավեն բնակավայրերի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

Էդգար Արշակյանը  համայնքի  (բնակավայրերի )բոլոր բնակիչներին կտրուկ փոփոխություններ է խոստանում։

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆՑՄԱՆ ՖՈՆԻՆ  ՝ ազգաբնակչությանը ներկայացվեց  մի շարք կարևոր աշխատանքներ, որոնք իրականացվել են վերջին շրջանում:

Տաշիր համայնքում աշխատնքներն իրականացվում են արագ և արդյունավետ:Քանիոր այն  իրականացվում է համատեղ ջանքերով և նպատակներով, որովհետև  աշխատանքներն իրականցվում են ի շահ ազգաբնակչության:

  Տաշիր համայնքի համար մեծ դեր ու նշանակություն ունեն կառավարության սուբվենցիոն ծրագրերը, որոնք միտված են բարեփոխելու , բարեկարգելու և զարգացնելու: Հենց այս ծրագրի շրջանակներում համայնքում իրականացվում են երեխաների զբաղվածության ապահովման ծրագիրը:Տեղի ունեցավ Տաշիր քաղաքի և 11 փողոցների լուսավորման աշխատանքների արդիականացման  իրականցում  ժամանակակից լուսավորության միջոցների տեղադրման միջոցով , այսօր քաղաքի  շուրջ 80 տոկոսը լուսավորված է, մեծ է նաև շինարարության և ճանապարհաշինարարության աշխատանքների ծավալները:

Սուբվենցիոն ծրագրի միջոցնեով իրականցվել է էական աշխատանքներ այդ թվում քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում:Ասֆալտապատման, բարեկարգ: Իսկ Լեռնահովիտում  խմլելու ջրի ջրամբարը  կառուցում և այլ նշանակալից աշխատանքների իրականացում:

  ԱՅՑԵՔԱՐՏ

ԷԴԳԱՐ  ԱՐՇԱԿՅԱՆ

Ծնվել է 1981 թվականին  Տաշիրի շրջանի Մեծավան գյուղում,

Սովորել է Տաշիրի թիվ 2 միջնակարգ դպրոցում:Ծառայել է ՀՀ բանակում:

2004 թվականին ավարտել է Երևանի  պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի «Պարսկերեն»    (Իրանագիտություն) բաժինը:

2007 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում»    բաժինը, ստանալով հանրային կառավարման  մագիստրոսի աստիճան :2004-2007 թվականներին աշխատել է Տաշիր քաղաքի «Հուշ»  ընկերությունում որպես հաշվապահ:2007-2012 թվականներին աշխատել է սկզբից ՀՀ  Ազգային Ժողովի վերահսկիչ պալատում, այնուհետև ՀՀ վերահսկիչ պալատում:2012 թվականին ընտրվել է Տաշիր համայնքի ղեկավար:

Աշխատանքային գործունեությունը բեղուն է :Աչքի է ընկել նաև հասարակական ակտիվ գործունեությամբ , որի համար արժանացել է բազմաթիվ պարգևների և պատվոգրերի:

Էդգար Արշակյանը ամուսնացած է  ՝ երեք զավակների հայր, ով   հպարտ է իր ընտանիքով ու զավակներով:

Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի

Spread the love