«Արտաշատ իրավապաշտպան» ՀԿ նախագահ՝ Արուս Հովհաննիսյանը կրթության օրվան ընդառաջ, սեպտեմբերի մեկի առիթով Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի սոցիալապես անապահով 21 ընտանիքների ( շահառու) երեխաների տրամադրեց հագուստներ և այլ անհրաժեշտ պարագաներ:
Հիշեցնենք՝ ՀԿ -ն տարիներ շարունակ զբաղվել է սոցիալապես խոցելի խավի աջակցությամբ և այդ նպատակով իրականացրել բազմաթիվ ծրագրեր:Որպեսզի մեր ասածը մերկապարանոց չհնչի մենք տեղեկացանք՝ՀԿ գործունեությունը պատմող տեսաերիզից և հրապարակված տարբեր հոդվածներից: Դրա հետ կապված հիշեցնենք, որ վերջերս տիկին Հովհաննիսյանը հաշմանդամ զինվորներին խնամքի կազմակերպման նպատակով օգնություն էր տրամադրել միաժամանակ մի խումբ զինհաշմանդամ շահառուների՝ բժշկական սարքավորումներ և այլ պարագաներ, որի մասին մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց՝«Հայոց պետականության պաշտպանության Կոռնիձոր ջոկատ միավորում » ՀԿ նախագահ նույն ինքը ՝ ԵԿՄ համահիմնադիր, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը, որ առավել հայտնի է որպես Կոռնիձորի Արո անունով՝ ասաց,-« Արտաշատ իրավապաշտպան ՀԿ նախագահ ՝ Արուս Հովհաննիսյանը մշտապես եղել է հաշմված զինվորների կողքին է և դրա հետ կապված վերջերս կրկին նա բաժանեց բժշկական պարագաներ թե ՛Արտաշատի բժշկական կենտրոնին և թե՛ պատերազմի վիրավոր մարտիկներին (նրանց ընտանիքի անդամալուծ կարիքավոր անդամներին) : Մեր կազմակերպությանը տրամադրեց 5 սալյակներ, իսկ մնացածը Արտաշատի բժշկական կենտրոնին ՝ սալյակներ, ցուպեր, ձեռնափայտեր և այլ բժշկական պարագաներ՝ կարիքները հոգալու համար » , -նկատեց Խուդավերդյանը: Եվ նա իր գոհունակությունն արտահայտեց ՀԿ-ից և նրա նախագահ տիկին Արուսյակից մշտապես իրենց կողքին գտնվելու և աջակցություն տրամադրելու գործում ջանք ու եռանդ չխնայելու համար:
Հ.Գ. Արուսյակն էլ իր հերթին ասել է` երբ տասնյակ առաջարկներ և խնդիրներ կան ես չեմ կարող անհետևողական լինել խնդիրներին թեկուզ մասամբ, բայց լուծումներ տալու` սկսած հաշմանդամ երեխաներից , սոցիալապես կարիքավոր ընտանիքներին, վերջացրած սահմանը պահող մեր գյուղացիներին, բայց ում հետ… Մի խոսքով չեք պատկերացնում ինչ ցավ եմ ապրում , որ չեմ կարողանում օգնել ինձ դիմողներին, ինձանից լավ ոչ ոք չի պատկերացնում, գործի բերումով, թե ինչքան ջանք ու եռանդ է թափվում այդ պարագաները ձեռք բերելու և բաժանելու համար։
Սեփական լրատվություն