ԳՈՐԾԵԼՈՒ  ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐԱԾ  ՋԱՆՔԵՐԻ  ԴԵՊՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՍՆԵԼ ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ . (ֆոտոշարք)

Նախորդ տարի Արտաշատում ևս տեղի ունեցան համայնքների խոշորացում և ՏԻՄ  ղեկավարի ընտրություն: Հիշեցնենք , որ  խոշորացման արդյունքում 37 գյուղական համայնքներ միավորվեցին  Արտաշատ քաղաքին , ձևավորելով  խոշորացված  կենտրոն, իսկ ընտրությունների արդյունքներով ՏԻՄ ղեկավար ընտրվեց  ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Կ. Մկրտչյանը տարածաշրջանի ՔՊ գրասենյակի պատասխանատուն է և  նախկինում ղեկավարել է «Արտաշատ »   ջրօգտագործողների ընկերությունը  և դատելով  իր ղեկավարած աշխատանքներից  կարելի է ենթադրել, որ նա  լավ է տիրապետում համայնքի խնդիրներին և ենթակառուցվածքներին:

Սակայն անկախ կուսակցության պատկանելիությունից և զբաղեցրած դիրքից իրական իշխանությունը ռեալ դեմքով, որոշում է ժողովուրդն իր ընտրությամբ,  երբ  իր վստահության քվեն տալիս է թեկնածուին և համայնքապետից ակնկալում է տված ընտրախոստումների իրականցումը:

Այս ֆոնին հարկ է նշել , որ   ընտրախոստումներից բխելով համայնքային նշանակության լուրջ գործեր էր  սպասվում , իսկ   ժողովուրդն իր ընտրությամբ   ձևավորեց  համայնք և ավագանի , որից սպասում է  ռեալ  քայլեր  աշխատանքի և խոստումների իրականացման տեսքով:

  « Զրույց»-ը   շարունակում է  իր հանդիպումները  խոշորացված համայնքներում ծանոթանալով խնդիրներին և ձեռքբերումներին:

   ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ  ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ  ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ

 Նախորդ տարվանից Արտաշատ համայնքում  իրականացվել  են մի շարք  ծրագրեր և շարունակվում են  ընթացիկ տարում , որոնցից զգալի մասն իրականացվում է կառավարության սուբվենցիոն ծրագրերով:

   Մեր առաջին հանդիպումը Դեղձուտ բնակավայրում էր, որը Արտաշատից հեռու է շուրջ 7 կմ, նա փոքր գյուղական  (համայնքների) շարքին է դասվում,  սակայն  ինչպես Արտաշատ խոշորացված համայնքի ցանկացած բնակավայր   ունի ենթակառուցվածքներ, որոնք   զարգացման կամ արդիականացման խնդիրներ  ունեն , այդ նպատակների համար  բնակավայրերը  ներկայացնում են իրենց խնդիրները իսկ կենտրոնացված համայնքն ընդունում և հավանության է արժանացնում՝  կարևորները:

Այս կոնտեքստում ներկայացնում են Դեղձուտի համար կարևոր  ծրագրերը , 2021-2022 թվականների կտրվածքով  որոնց կանրադառնանք ըստ կատարված և ընթացիկ տարում սպասվող աշխատանքների:

Դեղձուտցիներից ՝  մեր հանդիպման ժամանակ տեղեկացանք , որ վերջին շրջանում գյուղում կյանքը զարգացման նոր ընթացք է ստացել քանի-որ  համայնքային նշանակություն գործերը մտել են կատարման կարևոր  փուլ ,  որը փոխել է գյուղացիների վերաբերմունքը և  հույսեր է կապում զարգացող ծրագրերի հանդեպ՝ հատկապես համայնքապետ Կառլեն Մկրտչյանի նախաձեռնությունների և ընտրախոստումների հետ, որի մի մասն իրականացվում է և  ժողովուդը համարում է  իր ձեռքբերումը, քանի-որ վստահությունը այս դեպքում փոխադարձ է ՝ համայնքապետ և բնակիչ ,- «Գիտեք մեր գյուղում իրականացվելու է  մեծ  ծրագրեր  գյուղի զարգացման  հնգամյա ծրագիր, որտեղ ներառված են բազմաթիվ ծրագրեր համանքը  զարգացնեու ուղղությամբ»,-ասաց  դեղձուտցի տարեց պապիկը , ով  լավ էր պատկերացնում  խնդիրների ծավալն ու չափը և դրա համար նկարագրում էր գյուղի   զարգացման տեսլականը:

  Մենք զրուցեցինք նաև վարչական ղեկավար ՝ ՅՈՒՐԻԿ  ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ , ով  ներկայացրել է համայնքային նշանակության խնդիրներ, որոնց մի մասն ընդգրկվել է կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:

Պարոն Մուրադյանը անրադառնալով ծրագրին նշեց դրանցում ընդգրկված ենթակառուցվածքները, որոնք կառավարության սուբվենցիոն և  համայնքի համաֆինանսավորմամբ կյանքի պիտի կոչվեն: «Մենք ներկայացրել  ենք  մի շարք ծրագրեր, որոնք արժանացել են  կառավարության հավանությանը ՝մասնավորապես  Դեղձուտի և հարակից  գյուղերի համար  կառուցվելու է  շատ երկար սպասված մանկապարտեզ, որը կծառայի  ՝Մրգանուշի,Վարդաշենի ՝մանուկների  համար: Բացի այդ իրականացվելու է ասֆալտապատում մեկ կմ,  ոռոգման  ջրագծի կառուցում ևս մեկ կմ, ինչպես նաև խմեու ջրագծի կառուցում  վեց հարյուր մետր և  լուսավորություն  ութ հարյուր  մետր ընդհանուր չափերով», -փաստեց Մուրադյանը և շարունակեց այն աշխատանքների թեման , որը իրականացվել է  2021 թվականին , որոնք համագործակցության և փոխվտահության արդյունք են ՝ մասնավորապես  սֆալտապատում, ոռոգման  ջրագծի կառուցում, փողոցների լուսավորություն, խմելու ջրագծի կառուցում, դաշտամիջյան  ճանապարհների համահարթեցում և խճապատում, մշակույթային, կրթական  օբյեկտների վերանորոգում : Նախորդ տարի  Դեղձուտ համայնքում կառուցվել է 600գծ/մ ոռոգման ջրագիծ համայնքի   միջոցներով և մարզպետարանի հրատապ օգնության միջոցներով /համայնք-70%, մարզպետարան-30%/:Իսկ

2021թվականին  համայնքի միջոցներով  Հ.Շիրազի, Հ.Թումանյան, Ս.Զորյան փողոցներում անկացվել է լուսավորություն:  «SOLAR», ընկերության կողմից համայնքին նվիրատվության հիմունքներով տրվել է ԼԵԴ  լույսեր, որոնք տեղադրվել են կենտրոնական՝ Կամոյի փողոցում: Պարբերաբար իրականացվել են փողոցային  լույսերի  սպասարկման  ծառայություն:Բոլոր ծրագրերն իրականացվել են   սահմանված բոլոր ստանդարտներին համապատասխան:

Համայնքային նշանակության կարևոր խնդիրներ են իրականացվել նաև Բուրաստան գյուղում, հատկապես գյուղացիները նշեցին այն կարևոր մշակութային միջոցառումները , որոնք  բաղկածացած են հայ ավանդական արվեստի և մշակույթի պահպանմանն ու զարգացմանը արդի ժամանակներում:Հայեցի դաստիարակության և մատաղ սերունդներին  մեր ավանդական մշակույթի փոխանցումը կարևոր առաքելություն է  , որի   նպատակների իրականցման համար  ըստ գյուղացիների ՝ մշտապես աջակցում է համայնքապետ Կառլեն Մկրտչյանը:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Բուրաստանում և Արտաշատ համայնքում ընթացիկ տարում իրականացված մշակութային միջոցառումների  հետ կապված զրուցեցինք  նրա կազմակերպիչներից Մանան  Միրզոյանի հետ, ով շատ խորը ներկայացրեց  ծրագրերը, որոնք իրականացվել է համատեղ ուժերով ,  ազգաբնակչությանը  մասնակից դարձնելով բոլոր միջոցառումներին:Նշվել է  ավանդական Տիարնընդառաջը, Բարեկենդանը,  Սուրբ  Հարության տոնը, Ծաղկազարդը, Համբարձման տոնը , որը սկզբում նշել են Բուրաստանում և հետո Գանձաքարում, որի  կազմակերպմանն   աջակցել է   Արտաշատի համայնքապետարանը,իսկ Տավուշի մարզի պատմամշակութային՝ Գանձաքար մեկնելու նպատակով համայնքը   տրամադրել է ավտոբուս:

Բուրաստան գյուղի վարչական ղեկավար՝ ԱՇՈՏ  ԹԱՐՎԵՐԴՅԱՆԸ  էլ իր հերթին անրադարձավ այն կարևորագույն խնդիրներից 2 ին , որոնցից  մեկը  կապված է ոռոգման ջրի  բարեկարգման աշխատանքների հետ ՝ կիսախողովակների ներդնումը ,  որն իրականացվել է նախորդ տարվա  սուբվենցիոն ծրագրով,  և երկրորդ՝  ընթացիկ տարում  հաստատվել է գյուղի 4-5 խմբանոց մանկապարտեզի կառուցման նախագիծը, որին սպասել են շատ երկար :

Հնաբերդ գյուղական բնակավայրի վարչական ղեկավար՝ ՄԱՐԱՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ ևս փաստեց և իր բարձր գնահատականը տվեց. համայնքային  աշխատանքների աննախադեպ իրականացված  ծրագրերի  քանակին, որը  լուրջ մարտահրավեր է Հնաբերդի նման փոքր գյուղի  համար և  ասաց,- «Համայնքապետ Կառլեն Մկրտչյանը  մշտապես մեր  կողքին է:Նա  ամեն հնարավորը  և անհնարինն անում է հանուն մեր ազգաբնակչության,  նրա կյանքի որակը բարձրացնելու համար: Եվ յուրաքանչյուր կատարած աշխատանք նպատակային է և արդյունավետ»:

Արտաշատ խոշորացված համայնքի   ձեռքբերումներին և խնդիրներին անդրադառնալուց առաջ  հատկանաշական է  փաստել ,որ  նախորդ տարի  կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների քանակով Արարատի մարզը առաջատարն է մյուս մարզերի ֆոնին:

Սուբվենցիոն ծրագրի  շրջանակներում Արտաշատ  համայնքում իրականացված աշխատանքները տեսանելի են , որը  շարունակական է լինելու զարգացման  ողջ հնարավոր ծավալներով:Կատարած շոշոփելի աշխատանքների և  առաջկա ծրագրերի շուրջ զրուցեցինք Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար  ՝ ԿԱՌԼԵՆ  ՄԿՐՏՉՅԱՆԻ  հետ:

-Պարոն Մկրտչյան  Արտաշատ խոշորացված համայնքի համար արդյո՞ք շատ չեն խնդիրները,  որտեղ գյուղական խիտ բնակեցված բնակավայրերը շատ են  , առկա ծրագրերը բավարարում են լուծումներ տալու համար:

-Իսկապես ծրագրերը քիչ չեն և  տարբեր ոլորտներից : Մենք բոլոր խնդիրներին անրադառնալու ենք , կախված  ծրագրերում  ընդգրկվելու առաջնահերթությունից , մենք դրանց լուծումներ ենք առաջարկում:Ինչպես գիտեք մենք կրթական ոլորտի բարեփոխումներին  մեծ նշանակություն  ենք տալիս և այդ շրջանակներում  կարևորելով նախադպրոցական կրթությունը, որպես  երեխաների կրթության և դաստիարակության ամուր հիմք՝ պաշտոնավարման առաջին իսկ օրից   ես հոգածության ներքո եմ պահում ոլորտը՝ գործուն քայլերով փորձելով լուծում տալ առկա խնդիրներին և Արտաշատ միավորված համայնքի փոքրիկ բնակիչներին ապահովելու որակյալ կրթություն ստանալու բոլոր անհրաժեշտ պայմաններով:

Պարոն Մկրտչյան ի՞նչ քայլ եք նախաձեռնել կրթության ոլորտում շենքային պայմանների բարելավման ուղղությամբ:

-Գործելու ցանկության և ներդրած ջանքերի դեպքում հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի: Մենք բոլոր ծրագրերը քննարկում և հաստատում ենք ավագանու հետ միասին  եվ ահա, այդ շրջանակներում շատ լավ նորություն ունենք համայնքի բնակիչների համար.

2022 թվականին կառավարությունից սուբվենցիա ստանալու համար Արտաշատ համայնքից բնակիչների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր են ներկայացվել, որոնք հավանության են արժանացել:


Ծրագրերից մեկով համայնքում կկառուցվեն և կվերակառուցվեն նախադպրոցական նոր հաստատություններ:

Գյուղական բնակավայրերում երկար են սպասել  մանկապարտեզների կառուցմանը, ամբողջական կնշեք թե՞ , որ գյուղերում են  կառուցվելու մանկապարտեզները:

-Իսկապես ուրախալի է, որ այն բնակավայրերում, որտեղ երբեք չեն գործել մանկապարտեզներ, նոր հաստատություններ կկառուցվեն՝որոնք դեռևս խորհրդային տարիներին պլանավորված է եղել , սակայն  չեն կառուցվել մինչև մեր օրեր՝ դրանք կլինեն Այգեպատ, Բուրաստան, Մրգանուշ, Ջրաշեն բնակավայրերն այլևս կունենան նոր մանկապարտեզներ, որոնք կծառայեն  նաև հարակից  բնակավայրերին: Մրգանուշում կառուցվող մանկապարտեզը կսպասարկի նաև Դեղձուտ և Վարդաշենին, իսկ Բուրաստանի մանկապարտեզը՝ Մասիս բնակավայրերին։Իսկ Կանաչուտ բնակավայրում նոր մասնաշենք կկառուցվի, ինչը թույլ կտա ավելացնել մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը:

Արտաշատ քաղաքում ևս մանկապարտեզների վերակառուցման խնդրահարույց  մանկապարտեզներ ևս կան, մասնավորապես մեզ հայտնի  թիվ 6 մանկապարտեզի երկարամյա խնդիրը, ի՞նչ աշխատանքներ եք տանում այդ ուղղությամբ:


-Այո :Մենք այդ ուղղությամբ ևս ունենք ծրագրեր , որն ընդգրկված է մեր ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում:Արտաշատ քաղաքային համայնքում կվերանորոգվեն թիվ 1 և թիվ 6 մանկապարտեզները: Բացի այդ նորոգման աշխատանքներ կընթանան նաևԱրաքսավան, Բարձրաշեն, Դիմիտրով, Հնաբերդ, Հովտաշեն Նորաշեն, Շահումյան, Ոստան, Վերին Արտաշատ բնակավայրերի մանկապարտեզներում: Անչափ կարևոր և բնակիչներին հուզող այս ծրագրի արդյունքում բազմաթիվ երեխաներ կկարողանան օգտվել նախադպրոցական կրթություն ստանալու իրենց իրավունքից և կստեղծվեն նոր աշխատատեղեր մեր բնակիչների համար:

Ենթակառուցվածքների վերականգնաման աշխատանքներ իրականացվու՞մ են գյուղատնտեսական ոլորտը խթանելու համար:

  -2021-2022 թվականների կառավարության սուբվենցիոն ծրագրով  իրականացվել է ոռոգման ջրի համակարգում բարեփոխումներ: Գյուղատնտեսական ոլորտը զարգացնելու համար կարևոր նախապայման է ոռոգման ջրի հասանելիությունը, որը մենք փործում ենք իրականացնել համատեղ ուժերով: Դրա հետ կապված ընթացիկ տարում  համայնքում բնակիչներին հուզող ևս մի մտահոգություն շուտով իր լուծումը կստանա: Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ միավորված համայնքում ոռոգման ցանցի համակարգի կառուցում կիրականացվի:

Աբովյան,Ազատավան,Այգեզարդ,Այգեպատ, Այգեստան,Արաքսավան,Բաղրամյան,Բերդիկ,Բերքանուշ,Բյուրավան,Գետազատ,Դեղձուտ,Լանջազատ,Հովտաշեն,Մխչյան,Մրգանուշ,Նշավան, Շահումյան,Վարդաշեն և Դիմիտրով բնակավայրերում կկառուցվեն ոռոգման ցանցեր:Ինչպես նաև Այգեզարդ և Մխչյան բնակավայրերում կկառուցվեն նաև խորքային հորեր, իսկ Լանջազատում՝ նաև պոմպակայան:Ծրագրի իրականացումով հնարավոր կլինի համայնքում արդյունավետ կազմակերպել ոռոգման գործընթացը, հողի մշակը կկարողանա ժամանակին ոռոգել իր հողատարածքը՝ հասնելով ցանկալի արդյունքների:

-Պարոն Մկրտչյան ճանապարհների ասֆալտապատման խնդիրը միշտ մտահոգիչ թեմաներից են մեր ազգաբանկչության համար ի՞նչ  աշխատանքներ են նախատեսված այդ ուղղությամբ:

-Այո, ճիշտ եք նկատում Արտաշատ միավորված համայնքում անդրադարձ է կատարվել ևս մեկ կարևոր հիմնախնդրի: Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատման մեծածավալ աշխատանքներ կիրականացվեն: Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են նախատեսված՝Արտաշատ քաղաքային  ինչպես նաև գյուղական բնակավայրերի ՝Ազատավան, Աբովյան,Արևշատ,Բարձրաշեն,Դալար,Դեղձուտ,Դիտակ,Դվին,Մխչյան, Մրգավան, Նարեկ,Նշավան,Նորաշեն,Վարդաշեն,Վերին Արտաշատ և Քաղցրաշեն գյուղերում:

Արդյունքում  կիրականցվի երբևէ չիրականացված այս լայնածավալ ասֆալտապատման աշխատանքները , որի  արդյունքում կբարեկարգվեն համայնքի մեծ թվով փողոցներ, զգալիորեն կթեթևանա մի շարք փողոցների ծանրաբեռնված երթևեկությունը: Ինչպես նկատում եք այս շինարարական աշխատանքներն իրականացնելիս՝ համայնքում կստեղծվեն նոր աշխատատեղեր՝ այսպիսով ապահովելով նաև բնակիչների զբաղվածությունը:

Բազմաբնակարան շենքերի բնակիչներից  պարբերաբար ստացել ենք ահազանգեր  տանիքների մաշվածության հետ կապված, ի՞նչ աշխատանքներ է   տարվում այդ ուղղությամբ:

-Խնդիրները մշտապես մեր ուշադրության կենտրոնում է և ի ուրախություն մեր ազգաբնակչության կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքում ևս մեկ կարևոր խնդրի լուծում կտրվի: Արտաշատ քաղաքային համայնքում և Վերին Արտաշատ բնակավայրում կվերանորոգվեն բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ, որոնք գտնվում են վթարային կամ ոչ բարվոք վիճակում:

Ծրագրի իրականացման արդյունքում Արտաշատ քաղաքային համայնքի 20 և Վերին Արտաշատ բնակավայրի 1 շենքեր կունենան կապիտալ վերանորոգված տանիքներ:

Արտաշատ համայնքում առաջին անգամ թվով 21 շենքերի տանիքներ միանգամից կհիմնանորոգվեն՝ այսպիսով երկարաժամկետ լուծում տալով այս կարևոր ու բնակիչներին հուզող խնդիրին:

Կոմունալ սպասարկման և աղբահանությունը ևս շարունակում են մնալ համայնքային նշանակության  խնդիրներից մեկը:Ի՞նչ ձեռքբերումներ կան այդ ոլորտում:

Համայնքի աղբահանության և սանմաքրման աշխատանքները գտնվում են մշտապես իմ  ամենօրյա ուշադրության և հոգածության կենտրոնում: Աշխատանքները ժամանակին ու պատշաճ կազմակերպելու համար մշտապես որոնվում և մշակվում են խնդրի լուծման առավել արդյունավետ ուղիներ:

Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ միավորված համայնքի կոմունալ բնագավառի ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսվում է ձեռք բերել շուրջ 144 մլն դրամ արժողությամբ մեքենասարքավորումներ և տեխնիկա, որից 93 մլն 600 հազարը կտրամադրի համայնքը:

Այսկերպ հնարավոր կլինի արմատական լուծում տալ այս հարցին, համայնքի ողջ տարածքում՝ քաղաքային ու գյուղական բնակավայրերում արդյունավետ և օպերատիվ կազմակերպել աղբահանության և սանմաքրման աշխատանքները: Ծրագրի իրականացումով համայնքում կավելանան նաև նոր աշխատատեղեր:

-Կոմունալ  խնդիրներին զուգահեռ դեռևս  գազաֆիկացման են  սպասում  համայնքի  որոշ թաղամասերի բնակիչներ,  կան արդյո՞ք նորություններ այդ ուղղությամբ:

  -Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է  Արտաշատ համայնքում ևս երկու կարևոր խնդիր լուծել: Ծրագրերից մեկի իրագործման արդյունքում համայնքի Արտաշատ քաղաքային և Այգեպատ, Բերքանուշ, Գետազատ, Կանաչուտ, Նշավան բնակավայրերում դեռևս չգազաֆիկացված թաղամասերը կապահովվեն կապույտ վառելիքով, ինչը կնպաստի նշված թաղամասերի բնակիչների կենցաղային պայմանների բարելավմանը:

Մյուս ծրագրով համայնքի հասարակական շենքերի և մշակութային կենտրոնների վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն: Մասնավորապես՝ կվերանորոգվեն Բերքանուշ, Մխչյան, Մրգավան, Վարդաշեն և Վերին Արտաշատ բնակավայրերի մշակույթի տները:

  Նշված աշխատանքների արդյունքում կնվազեն հիշյալ կառույցների պահպանման ծախսերը, բնակավայրերն առավել ներկայանալի կդառնան, համայնքում կաշխուժանա մշակութային կյանքը:

Հ.Գ. եվ վերջում համայնքապետ՝ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ  ասաց, որ  իր ողջ ռեսուրսներն ու  աշխատակազմի ջանքերը  միտված են   հանուն Արտաշատ համայնքի բարեկեցության ապահովմանը:

Հարցազրույցը ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Spread the love