ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Թվիթերում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված հինգ հայ ռազմագերիների մասին լուրը։
Մասնավորապես, Կոլոմինան հրապարակել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությունը, որը ողջունել է հայ գերիների վերադարձը։
«Իսկապես, լավ նորություն է, եւ կարեւոր է, որ այն դարձել է երկկողմ ջանքերի արդյունք՝ առանց միջնորդների։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ինչը Հարավային Կովկասի կայունության եւ բարգավաճման բանալին է»,- գրել է Կոլոմինան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Ադրբեջանը հայկական կողմին էր հանձնել հինգ ռազմագերիների։