93 տարեկան հասակում մահացել է Վրաստանից ազգությամբ հայ լեգենդար ծանրորդ, 1952 թվականի օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշկյանը, հայտնում է Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։
Օլիմպիական չեմպիոնի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Ցավով եմ ապրում անվանի ծանրորդ Ռաֆայել Չիմիշկյանի մահը։
Նրա մարզական նվաճումները Ռաֆայել Չիմիշկյանին դարձրին վրացական սպորտի իսկական լեգենդ, համաշխարհային ծանրամարտի կարկառուն դեմքերից մեկը։
Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում պարոն Ռաֆայելի ընտանիքի անդամներին ու հարազատներին»,- ասել է վարչապետը։
Նշենք, որ Չիմիշկյանին շնորհվել է «20-րդ դարի Վրաստանի լավագույն ծանրորդ» և «Սպորտի ասպետ» կոչումները։ Նա աշխարհի 11-ակի ռեկորդակիր է, Եվրոպայի ու աշխարհի բազմակի չեմպիոն։