Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Բելառուս-1 հեռուստաալիքի եթերում ասել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրներն ունեն բավարար ռեսուրսներ՝ պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար։
Մյասնիկովիչը նշել է, որ հանձնաժողովը հստակ հասկանում է, որ Ռուսաստանի եւ Բելառուսի նկատմամբ միասնական Արեւմուտքի ոչ բարեկամական քայլերը դեռ երկար կշարունակվեն։ «Մենք պետք է ապահովենք հետագա զարգացում։ Բազմաթիվ ռեսուրսներ կան, որոնք մենք պետք է անպայման օգտագործենք»,-նշել է նա։
Մյասնիկովիչը միկրոէլեկտրոնիկան համարում է ԵՏՄ շրջանակում համագործակցության զարգացման առանցքային ոլորտ։
Երկրորդ հիմնական ուղղությունը, ըստ Մյասնիկովիչի, կարող է լինել դեղերի արտադրությունը, քանի որ Ռուսաստանն ունի դեղագործական մեծ շուկա։