Այն, ինչ արել ենք մինչ օրս, այսուհետ էլ նույն ենք անելու. Էրդողանը՝ Հայաստանի հետ սահմանը բացելու մասին

Այն, ինչ արել ենք մինչ օրս, այսուհետ էլ նույն  ենք անելու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ներկայումս Հայաստանի հետ սահմանների բացման առաջ որն է ամենակարեւոր արգելքը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք:

Տելեգրամյան ալիքներում տարածվել են լուսանկարներ Պրագայի «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթաժողովից, որտեղ մեկ սեղանի շուրջ նստած են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի նախագահ Ալիեւը, ԱԳ նախարար Բայրմովը, Թուրքիայի նախագահ Էրդողանը, ԱԳ նախարար Չավուշօղլուն: Նույն սեղանի շուրջ նրանց հետ նստած է նաեւ Հունգարիայի վարչապետ Օրբանը:

Մեկ այլ լուսանկարում նույն անձանց շրջանակին է միացել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու Փաշինյանի, Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ալիևի քառակողմ հանդիպումը:

Spread the love