Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների բանակցությունները

Ռուսաստանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ բանակցությունները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Նախատեսվում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացման, ինչպես նաեւ Անդրկովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման հետագա քայլերի քննարկում։ Կքննարկվեն նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման եւ զարգացման հարցեր։

Նախատեսվում է, որ ՌԴ նախագահն առանձնազրույցներ կունենա Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Spread the love