Հնդկական Bharat Forge ընկերությունը 155 մլն դոլարի չափով 155 մմ ինքնագնաց հրետանային կայանքներ կմատակարարի Հայաստանին, գրում է Business Standard-ը։
Bharat Forge-ը չի հայտարարել ո՛չ գնորդ երկրի անունը, ո՛չ էլ արտահանվող զենքի տեսակը, սակայն պաշտպանության նախարարության աղբյուրները հաստատել են, որ գնորդ երկիրը Հայաստանն է, իսկ պատվերը բաղկացած է 155 մմ 39 տրամաչափի հաուբիցիցից, որը շարժունակությունն ապահովելու համար տեղադրվում է բեռնատարների վրա։
Այս պատվերը զգալի ազդեցություն կունենա ընդհանուր պաշտպանական արտահանման աճի վրա։