38 Տարվա բանտարկությունից հետո՝ Համբիկ Սասունյանն վերադարձավ Հայաստան Posted on October 31, 2021October 31, 2021 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր «ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ) Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է Հայաստանյան մամուլն ու սոցիալակն կայքերն այսօր հերթական անգամ հաճելիորեն ակտիվացել էր, պատճառը՝ մեր հայրենակցի ազատությունն էր:Համբիկ Սասունյանը վերադարձել է հայրենիք։ Այս մասին հայտնել է հենց ինքը.«Սիրելի հայրենակիցներ,Ամենայն ուրախութեամբ կը գրեմ պատգամս ձեզի՝ Հայաստանէն: Մօտաւորապէս 40 տարիներ անց, պատիւը ունիմ ըլլալու Հայրենի հողի վրայ, խմել հայրենի ջուրը, շնչել օդը, եւ զգալ ընտանական ջերմութիւնը։ Ձեր ցուցաբերած աջակցութիւնը տարիներու ընթացքին մշտական քաջալերած է զիս եւ դրական ներդրում ունեցած է իմ դժուարագոյն օրերուս: Խորին շնորհակալութիւններս կ’ուզեմ յայտնել բոլոր անոնց որոնք նամակցած են, այցելած են, եւ ընդմիշտ պահած են զիս իրենց սրտերուն մէջ: Վերջապէս հասած եմ տուն… Սիրով՝ Համբիկ Սասունեան»:Հայոց պահանջատիրության մարտիկ Սասունյանին օդանավակայանում դիմավորել են եղբայրը և ընկերները։Հիշեցնենք՝ Համբիկ Սասունյանը ցմահ բանտարկություն է դատապարտվել Լոս Անջելեսում 1982 թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի Քեմալ Արըքանի սպանության համար: Այդ ժամանակ նա 19 տարեկան էր:2019 թ. դեկտեմբերին Լոս Անջելեսի նահանգի Ներման հարցերով հանձնաժողովը որոշում էր կայացրել ազատ արձակել Սասունյանին, սակայն Կալիֆոռնիայի նահանգապետը 2020 թ. մայիսին մերժել էր նրա ազատ արձակման հայցը։ 2021 թ. սկզբին դատարանը որոշեց, որ նահանգապետարանի պնդումները Սասունյանի ազատ արձակման դեմ անհիմն են և վերականգնեց 2019 թ. դեկտեմբերի ազատ արձակման որոշումը։ Թուրքիան բացմիցս պաշտոնապես իր դժգոհությունն էր հայտնել Սասունյանի ազատ արձակման հնարավորության կապակցությամբ։Սասունյանը ծնվել է 1963 թվականի հունվարի 1-ին Բեյրությում։ Սասունյանին կասկածում էին «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» (ՀՑԱՄ) գաղտնի կազմակերպության անդամ լինելու մեջ։ Սասունյանը բանտում անցկացրել է 38 տարի։Սկզբնաղբյուրը ՝ Yerkir am. Post Views: 57 Spread the love