Հայաստանում ամեն 5-րդ երեխան չի ծնվում. մեծ մասը՝ սեռով պայմանավորված. Տիգրան Ավինյան

Վերչջին տարիներին ավելի ակտիվ են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, քաղաքականությունը: Նախկինում այն ոլորտները, որոնք ավանդաբար եղել են տղամարդկանց ոլորտներ, հիմա ավելի ու ավելի հարստանում են կանանցով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ին նվիրված համաժողովի ժամանակ ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով, թվերը, որոնք ցույց են տալիս, որ կանանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են, իրականում չեն նշանակում, որ դեպքերն են ավելացել, նշանակում են, որ ինչ-որ մարմիններ  ավելի լավ են աշխատում, ավելի լավ են իրազեկում, այն փաստերը, որ մեր կյանքում առաջ էլ կային, ուղղակի հիմա արձանագրվում են:

«Պետությունն այստեղ անելիք ունի, պետք է մի փոքր կամք դրսեւորի օրենսդրական դաշտում, օրեձնքների կիրառելիության դաշտում, որպեսզի առկա խնդիրները սկսեն ավելի արագ տեմպերով լուծվեն:

Բայց նաեւ շատ հարցեր պարփակված են հասարակության ներսում՝ քողարկված ինչ-որ ավանդապաշտության կեղծ օրակարգերով: Դրանք նաեւ թույլ չեն տալիս այս խնդիրների մասին շատ բաց խոսել: Մեր ավանդույթների մեջ երբեք չի եղել կնոջ նկատմամբ բռնությունը, դա մտացածին է, չի կարող լինել իրականություն մի ժողովրդի համար, որը 20-րդ դարի սկզբին ընդունել է, որ կանայք նույնպես ունեն ընտրության իրավունք»,-ասաց նա:

Ավինյանը խոսեց նաեւ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների խնդրից՝ դա համարելով բռնության մի դրսեւորում. «Ես ինքս երեք աղջիկների հայր եմ: Վստահ եմ, որեւէ խոչնդոտ չի կարող լինել նրանց զարգացման, ինքիրացման, իրենց նպատակներին հասնելու հարցում, բացի այն, որ մենք չկարողանանք այնպիսի հասարակություն ձեւավորել, որը կանանց նույն աչքով կյանի, ինչպես տղամարդկանց: Այստեղ է, որ մենք խնդիր ունենք:

Ժողովրագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստերին ամենասուր կանգնած խնդիրն է: Մեզ մոտ յուրաքանչյուր 5-րդ երեխան չի ծնվում եւ այդ դեպքերի մեծամասնությունը պայմանավորված է սեռով: Մենք զարհուրելի ցուցանիշներ ունենք այլ երկրների հետ համեմատությամբ»,-ընդգծեց փոխքաղաքապետը:

Spread the love