ԱԺ մշտական հանձնաժողովը 10-րդ անգամ չի ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Ղազինյանին Posted on November 3, 2021November 3, 2021 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ Գյումրիում տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի հանդիպում(Տեսանյութ) «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքներով ճանաչվել է հայկական ՈՐՈՐԸ «ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ) ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 2-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել նիստին:Հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ «Հայաստան» խմբակցության նմանօրինակ վերաբերմունքը իրավունքի չարաշահում է:ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նկատել է, որ «այսպես կոչված» հոբելյանական՝ տասներորդ ընտրությանը նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանը գոնե պետք է ներկա լիներ:Անդրանիկ Քոչարյանը հորդորել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ներկայացնել նոր թեկնածուի: Խնդիրն առաջիկայում լուծում կգտնի օրենսդրական ճանապարհով:«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները տասներորդ անգամ միաձայն դեմ են քվեարկել Արթուր Ղազինյանի թեկնածությանը:Դոնթի բանաձեւի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությունը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նոր թեկնածուին: Post Views: 43 Spread the love