Կոսովոն ծրագրում է մոտ օրերս ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնել:
«Մենք պատրաստ ենք Կոսովոն տանել դեպի նոր հետագիծ»,- POLITICO-ին տված հարցազրույցում ասել է Կոսովոյի եվրաինտեգրման հարցերով առաջին փոխվարչապետ Բեսնիկ Բիսլիմին։
Այնուամենայնիվ, ԵՄ-ին անդամակցելու գործընթացը երկար է եւ պահանջում է տարիների կանոնակարգային փոփոխություններ, ինչպես նաեւ տնտեսական եւ դատական բարեփոխումներ: Իսկ Կոսովոյի դեպքը հատկապես ծանր է ԵՄ-ի համար։ ԵՄ հինգ անդամներ՝ Կիպրոսը, Հունաստանը, Ռումինիան, Սլովակիան եւ Իսպանիան, դեռեւս չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը։
Բիսլիմին ասել է, որ հասկանում է, որ Կոսովոն անդամակցությանը պատրաստ կլինի որոշ ժամանակ անց, սակայն որպես նախնական նպատակ նա նշել է 2030 թվականը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն «երբեք ամբողջական չի լինի առանց Արեւմտյան Բալկանների»։