Ինչպես գիտենք դեկտեմբերի 5-ին հանրապետության մի շարք համայնքներում տեղի են ունենալու համայնքների խոշորացում՝ ընտրելով ՏԻՄ ղեկավարներ և ձևավորելով նոր ավագանիներ:Թեժ մրցապայքար է սպասվում այդ ֆոնին Արարատի մարզի մի շարք համայնքներում , մասնավորապես՝ Մասիս խոշորացվող համայնքի ընտրությունները սպասվում են անցնել լարված մթնոլորտում, բանն այն է, որ այստեղ իր թեկնածութուն է առաջադրել գործող համայնքապետ՝ Դավիթ Համբարձումյանը « Դավիթ Համբարձումյան» դաշինքով և գործող իշխանության՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված , Մասիսի տարածաշրջանի ԵԿՄ նախագահ ՝ Սայեն Հայրապետյանը, ում սատարում է նաև Արարատի մարզպետ՝ Ռազմիկ Թևոնյանը և այս ֆոնին ըստ տեղացիների թեժ ընտրություններ են սպասվում, որի շուրջ զրուցեցինք թեկնածուի հետ:
-Պարոն Հայրապետյան իշխող կուսակցությունը ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ ընտրեց հենց ՁԵԶ որպես թեկնածու:
-Նախ և առաջ շնորհակալ եմ, ինձ վստահելու համար , այս կարևոր առաքելությունը՝ Մասիս խոշորացվող համայքապետի թեկնածու առաջադրվելու փաստի հետ կապված: Իսկ ավելի պարզ՝ ես դեռ 44 օրյա պատերազմից հետո, երբ դեռ չէինք զորացրվել գտնվելով դիրքերում , ես իմ խոսքը ասել էի մեր վարչապետին , որ մենք ամուր ենք մեր պետության և իշխանությունների կողքին , մեր տղաներով, մենք դեռ խոսք ունենք ասելու: Եվ հիմա եկել է պահը , որ մեր խոսքը նաև ասենք հանրային կյանքում: Ուստի ես նորմալ եմ գնահատում մեր կուսակցության և ժողովրդի որոշումը մեզ վստահելու հարցում:
-Շատ է խոսվում Մասիսում թեժ ընտրապայքարի մասին, Դուք ի՞նչ եք կարծում դրա հետ կապված:
-Ընտրությունները ենթադրում են այո՛ ընտրապայքար, կապ չունի թե ովքեր են մրցապայքարի մեջ, սակայն ես այդպիսի մտավախություն չունեմ և չեմ տեսնում լարվածություն՝ հակառակ կողմից նույնպես:Ինձ բոլորը ճանաչում են և գիտեն, որ ես ազատ արադար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու կողմանկից եմ :
-Պարոն Հայրապետյան մամուլում հաճախ է շրջանառվում ՁԵՐ անունը կապված տարբեր կուսակցություններ մտնել ու դուրս գալու հետ, ի՞նչ կասեք դրա մասին:
-Գիտեք ես հաճախ եմ լսում , որ իմ անձի շուրջ կեղծ լուրեր են շրջանառվում, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ: Վերջերս լսել էի որ ես իբր Օրինաց Երկիր կուսակցության անդամ եմ եղել, որը բացահայտ սուտ է , ուստի ես մի բան կարող եմ ասել, որ իմ թեկնածությունը առաջադրելուց հետո, նենգափոխումներն ու ստահոդ լուրերը շատացել են: Ես 2008 թվականից հետո դուրս եմ եկել ԵԿՄ և ԶՈւ ծառայություններից: Միայն 2018 թվականից հետո նոր միայն ակտիվացավ իմ հանրային կյանքին մասնակցելու ցանկությունը , որը հետևանքն էր իշխանությունների նկատմամբ վստահության վերականգնմամբ:
-Գիտեք ցանկացած աշխատանք ենթադրում է պատասխանատվություն տվյալ գործի նկատմամբ, ես ԶՈւ-մ նախկինում ևս զբաղեցնելով տարբեր ստորաբաժանումներում պաշտոններ, միշտ էլ պատվով եմ իրականացրել իմ առջև դրված բոլոր խնդիրները, ուստի բոլորն էլ առաջին անգամ են սկսում ցանկացած գործ և ես համայնքապետի աշխատանքը շատ լավ եմ պատկերացնում , որը կարգավորվում է համապատասխան օրենքով, կառավարություն որոշումներով , երնթաօրենսդրական ակտերով, մեր ավագանու հետ համատեղ պատրաստ կլինենք իրականացնել մեր առջև դրված բոլոր ծրագրերը:Ինձ համար գլխավորը ժողովրդի կողքին լինելն է, նրանց խնդիրները լսելն ու համապատասխան լուծումներ տալը և դրան միտված մեր բոլոր քայլերը պետք է տանել համայնքի զարգացման ուղղությումբ:
-Ի՞նչ եք կարծում Մասիսի տարածաշրջանի ազգաբանկչությունը ի՞նչու Ձեզ պետք է ընտրի:
-Ես ծնվել և ապրում եմ նույն տարածաշրջանում, բոլորն էլ ինձ ճանաչում են ,կամ գոնե լսել են իմ մասին, որի համար ես մտածելու բան չունեմ, հակառակը՝ ուրախ եմ և կարծում եմ , որ մեր ժողովուրդը իմաստուն է , յուրաքանչյուրին կգնահատի իր կատարած աշխատանքներով:
-Պարոն Հայրապետյան ի՞նչ խնդիրներ եք տեսնում համայնքներում, որոնք առավել քան հրատապ լուծման կարիք ունեն:
-Ինչպես գիտեք մեր քաղաքական թիմի կարգախոսն է ԱՊԱԳԱ ԿԱ, ուստի առաջնորդվելով այդ սկզբունքով, մեզ համար նպատակ է , որ պետք է առաջնահերթ հավասարաչափ զարգացնենք մեր համայնքները, իսկ առավել հրատապ լուծում պահանջող խնդիրներին կտրվի համապատասխան լուծումներ: Խնդիրներ կան բոլոր ոլորտներում թե ՛ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ԱՌԵՎՏՈՒՐ, ՏՐԱՆՍՊՈՐՏ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ, բայց ցանկանում եմ առանձնացնել ԿՈՄՈՒՆԱԼ եվ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈւԹՅԱՆ ոլորտները, որոնք առավել քան խոցելի են, հաշվի առնելով ոռոգման ջրի խնդիրը գյուղտնեսության մեջ այսօր իսկապես մեծ ուշադրության կարիք ունի ինչպես նաև աղպահանության ու խմելու ջրի հասանելիության հարցը մեր որոշ գյուղական համայնքներին:
Այցեքարտ
ՍԱՅԵՆ ՆՈՐԻԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ծնվել է 1965 թվականի հունվարի 23-ին Մարմարաշեն համայնքում։
1983-1985թթ ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1972-1982 թվականին սովորել և ավատել է Մարմարաշենի միջնակարգ դպրոցը:1997թ-ին ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական դասընթացներ/ԲՍԴ/1999թ-ին ՌԴ ՊՆ համազորային ակադեմիայի դասընթացներ
2001-2003թթ-ին ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիայի Հրամանատարա-շտաբային դասընթացներ
Աշխատանքային գործունեությունը բեղուն է : Արցախյան գոյամարտի առաջամարտիկ է , սակայն աչքի է ընկել նաև հասարակական ակտիվ գործունեությամբ: Վերջինիս ներդրումը ՀՀ ԶՈՒ և Արցախի ինքնապաշտպանության համար մղվող պայքարում անուրանալի են , 1993թ-ին 83-րդ ԱՄՀԲր 886-րդ ԱՄՀԳ վաշտի հրամանատար, 1994թ-ին 83-րդ ԱՄՀԲր գումարտակի հրամանատար, այնուհետև 1994-95 թվականներին հաստիքային միջոցառումների կապակ․ 83-րդ ԱՄՀԲր գումարտակի հրամանատար, այնուհետև իր գործուներությունը շարունակել է Կապանում, որպես 9-րդ ՀԳ հրամանատար , 1998թ-ին 54809 (177 Առ․հետախուզական գումարտակ) Կարմրաքար հրամանատար,1998թ-ին 58831(556ԱՄՀԳ) Արարատ հրամանատարի տեղակալև աշխատանքները շարունակել ՝ ԶՈՒ մինչև 2008 թվականը զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ: Հայրապետյանի ծառայության ընթացքում բարձր է գնահատվել նրա ներդրումը , որի համար բազմիցս արժանացել ՝ կառավարական պարգևների` ՀՀ Մարտական խաչ 2-րդ աստիճան և արիության մեդալով,Արցախի մարտական խաչ 2-րդ աստիճանի մեդալով,և այլ գերտեսչական մեդալներով,պատվոգրերով և շնորհակալագրերով։Կոչումով` գնդապետ Հայրապետյանը ամուսնացած է և հպարտ է իր ընտանիքով ու չորս զավակներով: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և առաջադրվել է նույն կուսակցության կողմից, որպես Մասիսի խոշորացվող համայնքի ղեկավարի թեկնածու առաջին համարն է:
Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ