Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործողությունների պլանը Posted on November 4, 2021November 4, 2021 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ Գյումրիում տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի հանդիպում(Տեսանյութ) «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքներով ճանաչվել է հայկական ՈՐՈՐԸ «ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ) ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ի համատեղ նիստում խոսել է իր ղեկավարած կառույցի գործունեությունից եւ առաջիկա ծրագրերից:Նախարարն անդրադարձել է մեր երկրի լոգիստիկ խնդիրներին, ինչը պայմանավորված է շրջափակմամբ: Նա ներկայացրել է առաջիկա գործողությունների պլանը. առաջինը Հայաստանի երկաթուղային համակարգը ԵԱՏՄ երկաթուղային համակարգին միացնելն է: Տարվա սկզբից քննարկումներ են եղել ռուսական, եվրոպական բեռնափոխադրող ընկերությունների հետ: Պատրաստ է նախագիծ, որն առաջիկայում կներկայացվի Կառավարության քննարկմանը: Դրանով նախատեսվում է լաստանավային կանոնավոր հաղորդակցություն ունենալ Փոթի եւ Պորտ Կավկազ նավահանգիստների միջեւ: Դա թույլ կտա մեր երկաթուղային համակարգին միանալու եվրասիականին, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, բարելավել լոգիստիկ հնարավորությունները ոչ միայն ՌԴ-ի, այլ նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի հետ:Վահան Քերոբյանի խոսքով՝ Ռուսաստանի հետ ձեւավորվում է երկկողմ տնտեսական օրակարգ, որը ներառում է ներդրումային ծրագրեր: Այս շրջանակում նախարարն առանձնացրել է պղնձաձուլական կլաստերի ստեղծման հարցը, որը քննարկումների փուլում է: Կա համագործակցություն ռուսական երկաթուղիների հետ՝ Երեւան-Թբիլիսի գնացքի ընթացքն արագացնելու նախագծի հարցում: Նախարարը տեղեկացրել է, որ ՌԴ ազատ տնտեսական գոտիների ասոցիացիաների հետ աշխատանք է իրականացվում լոգիստիկ պարկերի նախագծի հարցում: Կառավարության ծրագրով մինչեւ 2026 թ. պետք է ստեղծվի արդյունաբերական 3 գոտի: Դրանք կլինեն Գյումրիում, Արարատում եւ Սյունիքում: Արարատի արդյունաբերական գոտին նախատեսված է լինելու իրանական ընկերությունների, իսկ Գյումրիինը՝ ԵԱՏՄ-ի եւ եվրոպական երկրների համար: Post Views: 42 Spread the love