Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը

Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը աջակցություն է հայտնել քաղաքի հայ համայնքին՝ կոչ անելով դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։

«Ես աջակցում եմ Լոս Անջելեսի հայ համայնքին՝ կոչ անելով դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։

Մենք պետք է  հստակ ցույց տանք մեր հավատարմությունն ազատությանը՝ օգնելով Արցախի ժողովրդին։

Սա ճգնաժամ է, եւ անգործությունը կարող է միայն խորացնել այն։ Վտանգված է մարդկանց կյանքը»,- գրել է Բասն իր թվիթերյան միկրոբլոգում։

Spread the love