Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը հավանություն է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2014 թվականին եզդի ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին: Բունդեսթագի հրավերով նիստին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովում եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել է Սինջարի եզդիների ցեղասպանությունը
