Փետրվարի չորսին Բուրաստանում նշելու են բարեկենդանը

Արտաշատի համայնքապետարանի կրթամշակությաին կենտրոնի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝

«Բարեկենդանի առավոտից երեկո տևող խնջույքները մեծ մասամբ տեղի էին ունենումբացօթյա:Բարեկենդանի ուտելիքների տեսականու քանակը նույնպես կարևորվում էր: Դրանց թիվը գնալով աճում էր: Այսպես, եթե երեքշաբթի պարտադիր երեք տեսակ ուտելիք պիտի լիներ սեղանին, հինգշաբթի` հինգ, կիրակի օրը դրանց թիվը հասնում էր տասներկուսի:Այնքան էին ուտում, որ Բարեկենդանը երբեմն անվանում էին «փորեկենդան».- Բարեկենդան, փորեկենդան,Բարեկենդան օրեր է,Խելքս գլխես կորեր է…Վերջին օրը, երեկոյան, կաթնապուր ու մածուն էին ուտում, վրայից` խաշած ձու, ասելով,«բերաններս փակում ենք սպիտակ ձվով: Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու», – ակնարկելով, որ ահա սկսվում է Մեծ պասը, որի 49 օրերի ընթացքում այլևս ձու չպիտի ուտեն մինչև Զատիկ:Աղբյուրը` Խառատյան-Առաքելյան Հ., «Հայ ժողովրդական տոները»Փետրվարի 4-ին փորձարարական Բարեկենդանը տեղի կունենա Արարատի մարզի Բուրաստան համայնքում:

Spread the love