ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր Mastercard քարտապաններին հնարավորություն է ընձեռում կատարել պարզ և անվտանգ վճարումներ Google Pay-ի միջոցով՝ օգտագործելով թվային քարտերը Android 5 և բարձր մոդելի սարքի` բջջային հեռախոս, պլանշետ և Wear OS version 2.0 և բարձր մոդելի ժամացույցի միջոցով:
Քարտապանները կարող են կցել իրենց Mastercard քարտերը Google Wallet դրամապանակին և կատարել անհպում վճարումներ:
Google Pay-ի օգտագործումը վճարումներն առավել ապահով է դարձնում անվտանգային մի քանի մակարդակների միջոցով՝ ուժեղացնելով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից ապահովվող քարտի օգտագործման անվտանգությունը:
Google Wallet-ին կցված Mastercard քարտն օգտագործելիս գործարքներն իրականացվում են թվային քարտի համարով` թոքենով, ընդ որում՝ յուրաքանչյուր քարտի համար թոքենն ունիկալ է և հարմարեցված սարքին: Հեռախոսի կորստի դեպքում, քարտապանը պետք է անհապաղ կապ հաստատի Բանկի հետ քարտը կամ թոքենը բլոկավորելու համար:
Google Pay-ն ավելի քան 45 երկրների օգտատերերին տրամադրում է սարքով արագ, հեշտ և անվտանգ վճարման, ինչպես նաև NFC (անհպում) տեխնոլոգիայով աշխատող բանկոմատներից կանխիկացման հնարավորություն: Հարկավոր է պարզապես կցել քարտը Google Wallet հավելվածին՝ վստահ լինելով, որ վճարում կատարելը հարմար է և ապահով:
Մանրամասների համար զանգահարեք +374 10 59 20 20 կամ այցելեք www.armbusinessbank.am
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից