
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, օգտվելով խորհրդարանական վերահսկություն իրականացնելու լիազորությունից, նոյեմբերի 26-ին Անդրանկ Քոչարյանի նախագահությամբ կազմակերպել էր աշխատանքային քննարկում` աշխարհազորի գործունեության, բանակի ռեզերվին առնչվող խնդիրների վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ներկայացուցիչներ Պաշտպանության նախարարությունից եւ սահմանամերձ համայնքներից:
Ըստ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի` մեր երկրի զինված ուժերի կարողությունների ավելացմանն ուղղված նմանատիպ քննարկումները հանձնաժողովում կրելու են շարունակական բնույթ:
Մասնակիցների առաջարկով քննարկումն ընթացել է փակ ձեւաչափով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերին ամբողջացնել քննարկված հարցերի շուրջ պատգամավորների ներկայացրած գրավոր առաջարկները: