Հնարավո՞ր է սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին փոխանակել հայ գերիների հետ. Վիլեն Գաբրիելյանի հարցը` վարչապետին

Այսօր խորհրդարանական հերդական հարց ու պատասխանի ժամանակ հարց հնչեցրեց ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը կապված գերիներրի փոխանակման հարցով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է ապրիլի 10-ին ՀՀ տարածքում հայտնաբերված եւ ձերբակալված ադրբեջանական զինծառայողին հայ գերիների հետ փոխանակելու հնարավորությամբ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է դարձել, որ այդ զինծառայողը համածառայակցի հետ փախուստի է դիմել իրենց դիրքերից` մյուս համածառայակիցների կողմից ճնշումների եւ նվաստացումների ենթարկվելու պատճառով եւ չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան: «Մեր` միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով, եթե նման իրավիճակում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի կերպով չենք կարող նրան վերադարձնել»,- պարզաբանել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ, ըստ ստացված տվյալների, երկրորդ զինվորը, որը դեռեւս փնտրվում է, ուզում է վերադառնալ Ադրբեջան:

Spread the love