«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է ԵՄ գործող նախագահի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւի արած հայտարարություններով, ԼՂ հայության ինտեգրումով ու ՀՀ-Ադբեջան խաղաղության պայմանագրով:
«ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացում պետք է ստեղծել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ, որի շրջանակում հնարավոր կլինի լուծում գտնել ԼՂ ժողովրդի անվտանգությանն առնչվող բոլոր հարցերին»,- պատասխանելով պատգամավորի հարցին` ասել է Արարատ Միրզոյանը:
Գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ ՀՀ-Ադրբեջան հանդիպումների ձեւաչափը կվերագործարկվի:
«ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ կնքվելիք խաղաղության պայմանագիրը միջազգային երաշխիքների կարիք է ունենալու: Ադրբեջանի սադրիչ գործողությունները հաշվի առնելով` ԼՂ-ում` գետնի վրա եւս միջազգային ներկայության եւ խաղաղապահների անհրաժեշտություն կլինի»,- նշել է նախարարը: