ՆԱՏՕ-ի պավիրակությունը ժամանել է Ադրբեջան։
Ինչպես տեղեկացրել է երկրի պաշտպանության նախարարությունը, 2023թ. երկրի պաշտպանության նախարարության եւ ՆԱՏՕ-ի միջեւ անհատական գործընկերության գծով համագործակցության ծրագրի շրջանակում տեղի է ունեցել խորհրդակցական հանդիպում ինքնագնահատման զորավարժությունների վերաբերյալ՝ Ռամշթայնում ՆԱՏՕ-ի ՌՕՈւ-ի հրամանատարության թրենինգային խմբի մասնակցությամբ։
ՆԱՏՕ-ի պատվիրակությանը ներկայացվել է տեղեկություն վարչարարական հարցերի վերաբերյալ, տեղի են ունեցել ճեպազրույցներ ստորաբաժանման գործունեության մասին։