Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին, այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն․ ԱԽ քարտուղար

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը եւ այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները: Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքը ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին եւ այս պահին Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն: Իհարկե, կարող են տարբեր մեղադրանքներ, հայտարաություններ լինեն, բայց  իրականությունը սա է եւ, բնականաբար, ՌԴ-ն պետք է գործի, որովհետեւ 120 հազար հայեր, որոնք գտնվում են ԼՂ-ում էթնիկ զտման չենթարկվեն, որովհետեւ այս գործողությունների միակ նպատակը ԼՂ-ում էթնիկ զտում կատարելն է, դրա մասին ադրբեջանական հանրությունն է խոսում, որոշակի չափով նաեւ պաշտոնական մակարդակով՝ վերջնագրեր ներկայացնելով ԼՂ-ում ապրող հայերին եւ ՌԴ-ն պետք է գործի»,-ասաց նա:

ԱԽ քարտուղարի խոսքով՝ եթե բանակցությունների միջոցով խնդիրը չի լուծվում, ՌԴ-ն պետք է քայլեր ձեռնարկի:

Spread the love