ABB Mobile. Նոր մոտեցումներ, նոր հնարավորություններ

Հարցազրույց` «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանի հետ.

-Պարոն Թառումյան, թեև կարճ ժամանակ է անցել, ինչ հաճախորդներին հասանելի է ABB Mobile հավելվածի թարմացված տարբերակը, սակայն հետաքրքիր են օգտատերերի արձագանքները: Հավելվածի թվային նոր լուծումներից ի՞նչ է շահել հաճախորդը, որո՞նք են ABB Mobile-ի ուժեղ կողմերը և ո՞ր ուղղությամբ են տարվում բարելավման աշխատանքներ։  

-Բնականաբար, ABB մոբայլ հավելվածի թարմացմանը նախորդել է օգտատերերի շրջանում որոշակի հետազոտություն: Մեր հաճախորդների կարծիքով, ABB Mobile հավելվածի կարևոր հատկանիշներից մեկն անվտանգությունն է: Առհասարակ, բանկային հավելվածի կարևոր չափորոշիչներից են անվտանգությունը, կայունությունն ու արագությունը: Զգալի աշխատանք է կատարվել հավելվածի անվտանգության ամրապնդման ուղղությամբ մասնավորապես` ներդրվել է կրկնակի նույնականացման համակարգ։

Երբեմն լինում են դեպքեր, երբ օգտատերը անհարմարություն է զգում բանկային հավելվածում նույնականացման գործընթացում։ Մյուս կողմից, նա գիտակցում է, որ ընթացակարգերն ստեղծվել են հավելվածի անվտանգությունն ապահովելու համար: Լինում են նման իրավիճակներ նաև PIN կոդի պահանջի, sms-ի ստացման հետ կապված…

Կայունությունը սահմանվում է անխափան աշխատանքով, տեխնիկական սխալների և խափանումների բացակայությամբ: Այն ապահովելու համար մենք մշտապես ուշադրություն ենք դարձնում տեխնիկական կարողություններին, հատկապես` գերծանրաբեռնված և տոնական օրերի ընթացքում խափանումներից զերծ մնալու նպատակով:

Իհարկե, հաշվի առնելով մեր հաճախորդների արձագանքներն՝ աշխատում ենք նաև արագության բարելավման ուղղությամբ:

Մեզ հաճելի է, որ դրական արձագանքները գերիշխող են. փոխանցումներն արագ են նույնիսկ ուրբաթ և շաբաթ օրերին, շատ հարմար է, որ հավելվածն ունի առանձին «Վարկեր» բաժին, որտեղ կարելի է տեսնել գործող վարկի պայմանները:

-Հաճախորդները հիմնականում ակնկալում են մոբայլ հավելվածների գործառույթների նորարարական, թվային լուծումների ընդլայնում՝ «բանկային առօրյան» ավելի հեշտ դարձնելու համար: Ինչպե՞ս եք գնահատում ABB Mobile հավելվածի թարմացված տարբերակում տարբեր ծառայությունների ինտեգրման մակարդակը:

-Մենք փորձել ենք մեկտեղել վճարումների հիմնական տեսակները Բանկի հավելվածում՝ զարգացնելով հաճախորդների փորձառությունը թվային միջավայրում։

ABB Mobile  հավելվածով, բացի հիմնական բանկային գործարքներից, հնարավոր է կատարել նաև բյուջետային փոխանցումներ, Ճանապարհային ոստիկանության տուգանքների, անշարժ գույքի և տրանսպորտային միջոցի գույքահարկի և այլ վճարումներ։ Այս պահին ABB Mobile հավելվածի ֆունկցիոնալ հնարավորությունն ապահովում է հաճախ կատարվող գործարքների 90%-ը, իսկ ապագայում նախատեսվում են նոր ծառայությունների համալրման փուլային ակտիվ թողարկումներ:

Մեր հաճախորդների համար հարմարավետ է նաև կոնտակտային տվյալներով փոխանցումը. «ABB Mobile» հավելվածի օգտատերերը կարող են արագ գումար փոխանցել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ  այլ հաճախորդի քարտային հաշվին՝ իմանալով միայն նրա հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն:

-Ըստ օգտատերերի ընկալումների, որո՞նք են բջջային հավելվածների հիմնական դերն ու առավելությունները:

-Բանկի հավելվածի համար հիմնական առավելություններից է սեփական ֆինանսների արագ տնօրինումը: Ձեր բոլոր խնայողությունները ձեզ մոտ են,ինչը նշանակում է ավելի քիչ անհանգստություն և անհրաժեշտության դեպքում ակնթարթորեն գործարք կատարելու հնարավորություն:

Օգտատերերի կողմից ամենահաճախ նշված առավելություններից մեկն էլ ժամանակ խնայելն է ու հարմարությունը. չկան հերթեր, խցանումներ …

 

-Ինչպե՞ս է ընդունվել օգտատերերի կողմից ինտերֆեյսի փոփոխությունը:

-ABB Mobile  հավելվածի նոր ներդրված ինտերֆեյսն ունեցավ բավականին շատ դրական արձագանքներ: Շատերի համար հարմարավետության առումով ինտերֆեյսը մեծ նշանակություն ունի: Հավելվածն ունի ինտուիտիվ հարմար ինտերֆեյս, իսկ գլխավոր էջն ստացել է ավելի պարզ և օգտագործման տեսանկյունից կանխատեսելի կառուցվածք: Նոր ինտերֆեյսով, բարելավված ֆունկցիոնալ հնարավորություններով և ժամանակակից լուծումներով համալրված ABB Mobile հավելվածը հարմարեցված է ավելի արագ, մի քանի հպումով գործարքներ կատարելու համար:

Դատելով արձագանքներից՝ հաճախորդներին այն դուր է եկել: Իհարկե, ստացել ենք նաև  առաջարկներ՝ ինտերֆեյսի հետ կապված որոշակի փոփոխությունների վերաբերյալ, օրինակ՝ խմբավորել որոշ գործառույթներ «Փոխանցումներ» բաժնում և այլն: Օպտիմալ առաջարկներն ընդունելի են և հետզհետե ներդրվելու են համակարգում:

 

-Սովորաբար թվային և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանն ուղեկցում է հաճախորդներին աջակցելու, խորհրդատվություն տրամադրելու անհրաժեշտությունը: Հավելվածի թարմացմանը զուգահեռ, ինչ  կարիքներ և առաջարկներ ունեն Ձեր օգտատերերը:

-Այո΄, ճիշտ եք, բանկերի կողմից օգտատերերի աջակցությունը մեծ նշանակություն ունի: Մենք փորձում ենք հանրության  համար ավելի հասանելի և ճանաչելի դարձնել ժամանակակից թվային գործիքները, և ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մեծ ջանքեր է գործադրում այս առաքելության համար՝  հաճախորդներին ներկայացնելով թվային գործիքների օգտագործման առավելությունները: Այդ գործիքներից մեկն էլ ABB MOBILE հավելվածն է: Օգտատերերն ակնկալում են բանկերի կողմից անվտանգության երաշխիքների պատշաճ գործողություններ և տեխնիկական խափանումների նկատմամբ պատշաճ արձագանք:

Հավելվածն ինքը՝ «շնչող», զարգացող հարթակ է, որի բարելավումն անընդհատ գործընթաց է: Մեր օգտատերերի առաջարկներին ընդառաջ գնալով՝ առաջիկայում նախատեսում ենք նորարարական լուծումներ՝ նոր գործառույթների ավելացում, համագործակցություն ավելի շատ գործընկերների հետ՝ հաճախորդների կարիքները բավարարելու համար, հաղորդակցության հեռավար ուղիների կատարելագործում:

Կարծում եմ, այն, ինչին սպասում է հաճախորդը, հոգատարությունն է, և դա պահանջված է թե΄ թվային միջավայրում, թե΄ առերես շփման դեպքում:

 

 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

 

 

 

 

Spread the love