ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԾԵՐԻՆ ՈՒ ՓՈՔՐԵՐԻՆ ՀԱՄԱԿԵԼ ԷՐ ՈՒՐԱԽ ՎԱՐԴԱՎԱՌԸ

Երեկ   Արտաշատ քաղաքում և նրա գյուղական բնակավայրերում  նշվել է Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը, որն անցել է ջերմ և ուրախ տրամադրությամբ՝ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի մասնակցությամբ:
  Համայնքի 3՝ Շահումյան, Մխչյան և Մրգանուշ բնակավայրերում տեղի և հարակից բնակավայրերի բնակիչների համար օրը նշանավորվել է գեղեցիկ միջոցառումներով, լիքը ջրով և ուրախ խաղերով:
Վարդավառյան միջոցառումներն այս տարի որոշվել է նշել համայնքի բնակավայրերում` այսկերպ մշակութային կյանքն ակտիվացնելով նաև գյուղական կենտրոններում։
   Միջոցառումներին բնակավայրերը ներկայացել են առանձին տաղավարներով, որտեղ ցուցադրված է եղել հիմնականում Արարատյան դաշտի քաղցրահամ ու համեղ մրգերն ու բանջարեղենը: Կատարվել է հարիսայի հյուրասիրություն: Տոնական ու ջրային տրամադրությունն ամբողջական են դարձրել ջրցան մեքենան ու փրփուր-փարթին՝ ոգևորության լիցքեր հաղորդելով բոլորին:
    Ջրառատ է եղել և բարձր տրամադրություն է տիրել նաև Արտաշատի թատրոնամերձ հրապարակում։Իչպես մեզ հետ զրույցում փաստեցին արտաշատցիները նման ուրախ և տոնական համախմբված Վարդավառի տոնակատարություն դեռ չէին տեսել և Արտաշատում երբեք չեն մասնակցել նմանօրինակ խանդավառ միջոցառման:
  Ի դեպ տոնական միջոցառումների ավարտին բոլոր 3 բնակավայրերում համայնքի ղեկավար՝ Կառլեն Մկրտչյանը և  համայնքապետարանի աշխատակիցներն  ու վարչական ղեկավարները  նաև հարգանքի տուրք են  մատուցել պատերազմների նահատակների հիշատակին:
Spread the love